|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.19 |
| EUR | ⚊ | € 443.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.8908 |
| GBP | ⚊ | £ 504.16 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
Եվ այսպես․․․ Մինչ հանրությունը քննարկում է բարձրաստիճան 10 հոգևորականի ստորագրությամբ բաց նամակների բովանդակությունը, վիճարկում դրանց բարոյական կողմը, քաղաքականացված լինելը, մեկ էլ բոլորիս տեսադաշտում հայտնվում է «Բարենորոգում» անվամբ նորաստեղծ մի կայք, որի հենց առաջին հրապարակումը, ոչ ավել, ոչ պակաս, նույն եպիսկոպոսների հերթական հայտարարությունն է, որն առաջինը հրապարակել է Նիկոլ Փաշինանյանի ընտանեկան կայքը՝ «Հայկական Ժամանակը»։
Բայց սա դեռ ամենը չէ։ «Բարենորոգում» նորաստեղծ կայքի հենց ներքևում գրված է Ալմաստ Մուրադյան անուն ազգանունով անձի կոնտակտային տվյալները, ինչից ենթադրելի է, որ այս նորաստեղծ կայքի աշխատանքը համակարգվում է նրա կողմից։ Իսկ, թե ով է Ալմաստ Մուրադյանը, ուշադրություն․ նա, ինչպես նշեց Yerkir.am-ի հետ հեռախոսազրույցում, Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավարն է։
Ամեն դեպքում Ալմաստ Մուրադյանից փորձեցինք պարզել, թե տվյալ կայքի հետ ի՞նչ առնչություն ունի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, կայքի ստեղծման գործում անմիջական մասնակցություն ունի՞, թե՞ ոչ։
«Ես չեմ կարող Սրբազանի փոխարեն որևէ բառ Ձեզ պատասխանել»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ «Բարենորոգում» կայքը ստեղծվել է բացառապես բարձրաստիճան այդ հոգևորականների նամակները, հրապարակումները հանրայնացնելու նպատակով։
Փաստացի՝ Մայր աթոռի կամ Վեհափառ Հայրապետի դեմ հակաքարոզչությունը նոր ծավալ է ստացել՝ արդեն նորաստեղծ կայքի տեսքով։ Եվ, ի վերջո, զարմանալին այն է, որ Արցախի կորստից, հայաթափումից հետո երբևէ կարծիք չհայտնած Նավասարդ Կճոյանը սկսել է անսովոր ակտիվություն ցուցաբերել՝ Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի դեմ իշխանության այս արշավում։