|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում և Միրաքից դեպի Արագած ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Մասիսի տարածաշրջանում՝ թույլ անձրև։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտից։
Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։