կարևոր
307 դիտում, 49 րոպե առաջ - 2025-12-02 13:03
Հասարակություն

«Տիկին Ավանեսյան, առաջին հայացքից թվում է շա՜տ մեծ բան եք անում, բայց ոչ մի թիվ չհնչեցրեցիք»․ Արման Ղազարյան

ԱԺ-ում քննարկվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացնում է նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը նկատեց. «Առաջին հայացքից թվում է՝ շատ մեծ բան եք անում, չնայած ոչ մի թիվ չհնչեցրիք՝ բացառությամբ մի քանի թվի: 2026թ. հունվարի 1-ի դրությամբ, քանի՞ 65 և ավելի տարիքի թոշակառուներ են օգտվելու այս ծրագրից: 0-ից 18 որ ասում եք, նրանք հիմա էլ են օգտվում, ըտեղ նոր բան չեք անում»:

Ավանեսյանն ի պատասխան նշեց․  «Ե՛վ առաջին հայացքից, և՛ երկրորդ, և՛ չորրորդ, սա հեղափոխական մոտեցում է համակարգում։ Մինչև 18 տարեկանները մեր երկրում 700 000 հոգի են և այո, նրանք այսօր օգտվում են պետական պատվերից. փոփոխվելու է նրանց ծառայությունների շրջանակն ու ծառայությունների շրջանակում՝ փոխհատուցման գները: Հաջորդիվ, 65 պլյուս տարիքի անձինք 400 000-ից ավելի քաղաքացիներ են։ Սա ահռելի մեծ թիվ է. 400 000-ից ավելի ՀՀ քաղաքացի հնարավորություն է ունենալու օգտվել առողջապահական շատ անհրաժեշտ ծախսերից...»։

Արձագանքելով նախարարին՝ Արման Ղազարյյանն ասաց․  «400 000 քաղաքացուց 80 000-ն արդեն հաշմանդամության խումբ ունի, օգտվում է, 1027-ը ֆունկցիոնալություն ունի, ևս օգտվում է, 29 298 քաղաքացի նպաստ ստանալու շեմ ունի»:

Մանրամասները՝ տեսանյութում: