|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը մի քանի տասնյակ ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 45 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք»,-ասված է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 14 դրոն խոցվել է Բրյանսկի մարզի, ութը` Կրասնոդարի երկրամասի, վեցը` Ղրիմի Հանրապետության, հինգը` Վոլգոգրադի մարզի, չորսը` Չեչնիայի Հանրապետության, երկուսը` Ռոստովի մարզի, մեկը` Օրյոլի մարզի, մեկը` Լիպեցկի մարզի, մեկը` Տվերի մարզի տարածքներում, երեքը` Սև ծովի ջրատարածքում։