կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-14 22:08
Արցախ

Ապահո՞վ ենք տանը, ո՛չ, հիմա տանն ենք կարիք զգում ջերմության, տաք ջրի, որոշ ընտանիքներում` նույնիսկ տաք կերակուրի. իրավիճակը Մարտակերտում

Ապահո՞վ ենք տանը, ո՛չ,  հիմա տանն ենք կարիք զգում ջերմության, տաք ջրի, որոշ ընտանիքներում` նույնիսկ տաք կերակուրի. իրավիճակը Մարտակերտում
ԼՂՀ վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլ. Բալայանի անվան հ.1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանը ներկայացնում է Արցախում ստեղծված իրավիճակը:
 
«Դպրոց չենք հաճախում, Արցախում գազի մատակարարումից զրկված լինելով` փակվեցին տարբեր ուսհաստատություններ։
 
Ապահո՞վ ենք տանը, ո՛չ, ուղղակի հիմա տանն ենք կարիք զգում ջերմության, տաք ջրի, որոշ ընտանիքներում` նույնիսկ տաք կերակուրի...Արդեն քանի օր է, լույսերն էլ մեկընդմեջ հանգչում են...Արցախի շուրջ թշնամու սադրանքները շարունակվում են...
 
Այսօր հաց գնեցի թանկացած, տաքսու վարորդին պետք չէր խոսեցնել, բարևեցի, կողքով անցա, երբ լսել էի, որ երկու անգամ թանկացել է տաքսու ծառայության գինը։
 
Թանկացումների հետ կապված` լսում եմ տարբեր գների մասին, այս անգամ խուսափում եմ մտնել խանութ, բայց դեղատուն գնացի...Գոնե մխիթարող էր անհրաժեշտ որոշ դեղերի առկայությունը, չնայած ամեն օր դեղերի նոր նշանակումների կարիք ունենք։
 
Հիմա որքա՞ն սպասենք, որ մեր անօրեն <<հարևանների>> սանձերը հավաքեն, էն որ Ամերիկայի ու Եվրոպայի դերակատարները պատժամիջոցներով խեղդում են ռուսներին, ե՞րբ են պատժելու մեր թշնամիներին։
 
Օրըստօրե աշխարհը նեղանում է մեզ համար, մեր արդարությունը խորթ է նրանց աշխարհատենչ մոլուցքին»,- գրել է նա։