կարևոր
364 դիտում, 3 ժամ առաջ - 2025-01-15 17:47
Աշխարհ

Մերձավոր Արեւելք․Քաթարից Թուրքիայով Եվրոպա գազատարի ճակատագիրը անորոշության մշուշի մեջ է

Մերձավոր Արեւելք․Քաթարից Թուրքիայով Եվրոպա գազատարի ճակատագիրը անորոշության մշուշի մեջ է
Քաթարի վարչապետի խորհրդական, Քաթարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն ասեկոսեներ եւ շահարկումներ է անվանել Սիրիայի եւ Թուրքիայի տարածքով Եվրոպա գազի հնարավոր մատակարարումների մասին տեղեկատվությունը: «Մենք Քաթարում լի ենք վճռականությամբ աջակցել Սիրիայի ժողովրդին հումանիտար եւ տխնիկական օգնության հարցում, նիչպես Դամասկոսի միջազգային օդանավակայանի դեպքում, ինչպես նաեւ քննարկել տեխնիկական օգնության բոլոր տեսակները ենթակառուցվածքի վերականգնման համար։ Ինչ վերաբերում է գազի մատակարարմանը, մենք այդ հարցում ոչինչ չենք կարող ասել»։

Ներկայումս Դոհան կենտրոնացած է Սիրիայում «կայունության պահպանման» եւ «սիրիացի ժողովրդի կարիքների բավարարման» վրա, հավաստիացրել է նա, որի հայտարարությունը կարող է վկայել նախագծի իրականացման հարցում առնվազն լուրջ տարընթերցումների մասին, որում խորը շահագրգռվածություն են հայտնել եւ Թուրքիայում, եւ Եվրոպայում: Մասնավորապես, Քաթարից գազատարի կառուցման օգտին («Եթե Սիրիան հասնի ամբողջականութայն եւ կայունության» դեպքում) արտահայտվել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

2009 թ-ին առաջարկված 10 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը կկառուցեր խողովակաշարի երկու ճյուղ՝ բնական գազը Քաթարի Հարավային Փարս/Հյուսիսային Փարս հանքավայրից Հարավային Եվրոպա Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Սիրիայի/Իրաքի եւ Թուրքիայի բաշխիչ հանգույցների միջոցով տեղափոխելու համար: Սակայն, Կ. Սեմենովը գրում է․ գաղափարը նույնիսկ նախնական հաստատման փուլին չհասավ Էր Ռիադի դիրքորոշման պատճառով, որն ի սկզբանե անընդւնելի տարանցման պայմաններ էր հայտարարել, ինչպես որ Թուրքիան ինքն էր ուզում գազը վերավաճառել Եվրոպա՝ գնելով այն իջեցված գնով։ Բայց «ամեն դեպքում, երբ նախագիծը գործարկվեց 2009 թ-ին, Քաթարը չուներ անվճար գազ՝ Հարավային Փարսի հետագա զարգացման համար գործող մորատորիումի պատճառով: Ավելին, Սաուդյան Արաբիայի դիրքորոշման պատճառով Քաթարը հրաժարվեց Սաուդյան Արաբիայի տարածքով դեպի Քուվեյթ «խողովակաշար» կառուցել, որը դեմ էր դրան, մինչդեռ «հենց այս գազատարն էր, որ հաջորդ ժամանակ կարող էր երկարաձգվել Իրաքով դեպի Թուրքիա։ Քաթարն ինքը, ի վերջո, հրաժարվեց նոր գազատարներ կառուցելու եւ հինները ընդլայնելու բոլոր ծրագրերից, այդ թվում՝ դեպի ԱՄԷ եւ Օման… բոլոր հնարավոր ռիսկերն ու պարտավորությունները»։

Բացի այն, որ Թուրքիան ձգտում է «խթանել» իր դերը որպես մակրոտարածաշրջանային գազային հանգույց, Քաթարից հիպոթետիկ խողովակաշարային մատակարարումները կկայունացնեին եվրոպական գազային շուկան, հատկապես սպառման «գագաթնակետին»: Ըստ որոշ գնահատականների՝ անցյալ տարվա վերջի դրությամբ եվրոպական շուկայում քաթարական եւ ռուսական գազի մասնաբաժինը գրեթե հավասարվել է՝ յուրաքանչյուր երկրի մոտ 16 – ական տոկոս։ Հայտնի է՝ 2025ի հունվարի 1-ից ռուսական կապույտ վառելիքի տարանցումը նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքով վերջնականապես դադարեցվել է, եւ այժմ «Գազպրոմին» մնացել է միայն «Թորքական հոսքի» արտահանման ճյուղը դեպի Բուլղարիա, Սերբիա եւ Հունգարիա։

Ըստ տարածված (այդ թվում՝ փորձագիտական միջավայրում) տեսակետի՝ ի սկզբանե «Ասադի ռեժիմի» տապալման նպատակներից մեկը՝ սկսած 2011ից, երբ Քաթարն առաջադրվեց արմատական ահաբեկչական խմբավորումների հիմնական հովանավորներից մեկի դերում, հենց գազային նախագիծն էր, որին դեմ էին հանդես գալիս Մոսկվայի շահերը հաշվի առնող Դամասկոսի նախկին իշխանությունները։ Համարվում է՝ գազատարը ձեռնտու է ոչ միայն Թուրքիային, այլեւ եվրոպացիներին՝ քաղաքական ռիսկերը նվաագույնի հասցնելու պայմանով։ Չնայած Քաթարի հետ խորը տարաձայնություններին՝ Սաուդյան Արաբիան, որի տարածքով պետք է անցնի «խողովակը», մի շարք պատճառներվ նույնպես հետաքրքրված է դրանով։ Բացի Հորմուզի, Բաբ Էլ Մանդեբի նեղուցներով եւ Սուեզի ջրանցքով տանկերների կողմից էներգակիրների փոխադրման հնարավոր անկայունությունից, թագաժառանգ Մուհամմադ բեն Սալմանի «տեսլական 2030» հավակնոտ նախագիծը՝ ներառյալ երկրի արեւմուտքում Նեոմի «ապագայի քաղաքի» կառուցումը, պահանջում է ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ:

Միեւնույն ժամանակ, Ալ Անսարիի մեկնաբանությւոնները հաստատել են էներգետիկայի հարցերով որոշ թուրք փորձագետների մեկնաբանությունները, որոնք վերջերս Habertürk հեռուստաալիքում կայացած քննարկման ժամանակ կասկածներ են հայտնել դրա իրագործելիության վերաբերյալ: Այսպես, նավթագազային վերլուծաբան Սոխբեթ Քարբուզը Քաթար-Թուրքիա գազատարի նախագիծն անիրագործելի է անվանել տնտեսական, տեխնիկական եւ քաղաքական պատճռներով։ Նրա կարծիքով՝ քաթարի կողմից հեղուկացված գազի արտադրության եւ արտահանման հետագա ընդլայնումը 85% - ով (տարեկան ներկայիս 77 միլիոն տոննայից մինչեւ 142 միլիոն տոննա մինչեւ 2030 թ-ը, ինչը կհամապատասխանի հեղուկացված գազի համաշխարհային շուկայի մոտ մեկ քառորդին) խողովակաշարային նախագիծը դարձնում է ոչ այնքան արդիական եւ անիրագործելի, հատկապես մի իրավիճակում, երբ Քաթարը դեռ պետք է գնորդներ գտնի իր ընդլայնված հեղուկացված գազի կեսից ավելիի համար։ Քարբուզի կարծիքով՝ եվրոպական կոշտ էներգետիկ նորմերը եւ երկարաժամկետ համաձայնագրերի բացակայությունը նույնպես կասկածի տակ են դնում նախագծի նպատակահարմարությունը:Նմանատիպ տեսակետ ունի էներգետիկ վերլուծաբան Ալի Արիֆ Աքթուրքը, որը մատնանշում է ծրագրի իրականացման գործում զգալի լոգիստիկ եւ տնտեսական դժվարությունները. «Քաթարում առկա հեղուկացված գազի արտադրության ենթակառուցվածքն ավելի իմաստալից է, քան վիճելի տարածքների միջով խողովակաշարի կառուցումը»: Լոնդոնի էներգետիկ ակումբի ղեկավար Մեհմեդ Օգյուտչուն ավելի լայն տեսակետ է ներկայացրել խողովակաշարի կառուցման ռազմավարական հետեւանքների վերաբերյալ՝ նշելով առաջարկի եւ շուկայի պահանջարկի միջեւ հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը, հիմնականում այն պատճառով, որ Եվրոպայի բնական գազի պահանջարկը նվազում է հօգուտ վերականգնվող էներգիայի: Նրա կարծիքով՝ տարածաշրջանային այլընտրանքները, ինչպիսին է [Իսրայելի կողմից վերահսկվող] Արեւելյան Միջերկրական ծովի հանքավայրերից եկող գազը, կարող են ավելի արդյունավետ բավարարել Եվրոպայի պահանջները: Միեւնույն ժամանակ, Համաշխարհային էներգետիկայի փորձագետ Իմրան Մինտին ասում է՝ թեեւ առաջարկվող գազատարը տեսականորեն կարող է համապատասխանել Եվրոպայի էներգետիկայի դիվերսիֆիկացման նպատակներին, չափազանց կարեւոր է խուսափել նախագծի չափից ավելի կախվածությունից եվրոպական պահանջարկից: Նախագծի համար անհրաժեշտ կլինի լուծել մի շարք խնդիրներ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական: «Լարված հարաբերությւնների պատմություն ունեցող շահագրգիռ կողմերի միջեւ կոնսենսոսի հասնելը կպահանջի ակտիվ դիվանագիտական ջանքեր եւ փոխշահավետ համաձայնագրեր»: Խողովակաշարի երթուղին «հատելու է քաղաքականապես անկայուն տարածաշրջանները, ինչը կպահանջի զգալի ներդրումներ անվտանգության եւ ենթակառուցվածքների մեջ՝ նախագիծը սաբոտաժից կամ կոնֆլիկտների հետ կապված խափանումներից պաշտպանելու համար»: Միտնիի կոտրվածքների վրա գուցե ավելի նպատակահարմար կլինի կենտրոնանալ Մերձավոր Արեւելքում աճող տարածաշրջանային պահանջարկի վրա, որտեղ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը, Սիրիան եւ Եգիպտոսը, բախվում են էներգիայի աճող պահանջների՝ արդյունաբերական աճի եւ բնակչության աճի պատճառով:

Վերը նշվածը, անշուշտ, ունի իր պատճառները: Սակայն, հաշվի առնելով Էրդողանի անզուսպ հավակնությունները, ժամանակակից Թուրքիայի սերտ կապերը Քաթարի հետ (հետեւաբար նաեւ տարբեր ձեւերով ազդեցություն գործելու հնարավորությունը), համարձակվենք ենթադրել, որ Արաբիայի եւ Սիրիայի արագընթաց ավազներով գազատարի գաղափարը հազիվ թե վերջնականապես հանձնվի արխիվ։

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի