կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-31 16:06
Աշխարհ

ԵՄ-ն գազ է խնդրում Ադրբեջանից և Քաթարից

ԵՄ-ն գազ է խնդրում Ադրբեջանից և Քաթարից

Եվրամիությունը գազի մատակարարումների շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Քաթարի և Ադրբեջանի հետ, եթե Ռուսաստանը դադարեցնի մատակարարումները կամ կնվազեցնի դրանք։ Այս մասին կիրակի հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։

«Մենք պետք է պատրաստ լինենք՝ դիվանագիտության ձախողման դեպքում։ Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակներն ու սցենարները, այդ թվում՝ գազի մատակարարման հարցով աշխատել այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Քաթարը և Ադրբեջանը, եթե Ռուսաստանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները»,- ասել է Բորելը։

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով ԵՄ-ում իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԵՄ-ն քննարկում է մի շարք երկրների հետ սվոփ-գործարքի հնարավորությունը՝ Եվրոպա գազի մատակարարման ընդհատումներից խուսափելու համար, ինչը, մասնավորապես, կարող է պայմանավորված լինել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն փոխանակման գործարքներ է քննարկում Քաթարի և Նորվեգիայի հետ։ Միևնույն ժամանակ, Բրյուսելը սերտ կապի մեջ է Ալժիրի և Եգիպտոսի, ինչպես նաև ասիական երկրների հետ՝ պարզելու, թե արդյո՞ք հնարավոր է նման գործարք։