Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ստամբուլում «Իլեթիշիմ» հրատարակչատան կողմից լույս է ընծայվել լրագրող Ավետիս Հաջյանի «Թուրքիայի գաղտնի հայերը» գիրքը։ Այդ մասին հայտնում է www.akunq.net – ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ Աւետիս Հաջյանը գրքի հրատարակման առթիվ նշել է․ «Ընտանիքս, ընկերներս, գործընկերներս ու անծանոթները հնարավոր դարձրին այս գիրքը: Նրանց նվիրյալ աջակցության շնորհիվ այս գիրքը գրելու համար անցա ճամփորդությունների և ուսումնասիրությունների միջով, որոնք ավելի քան չորս տարի տևեցին: Այն ամենը, ինչ արժեքավոր է այս էջերում, մեծ մասամբ նրանց աշխատանքն է: Իսկ անխուսափելի վրիպակներն ու սխալները միայն իմն են»։
«Թուրքիայի գաղտնի հայերը» գիրքը պատմում է 1915 թ․ Ցեղասպանությունից մազապուրծ հայերի մասին: Այս մարդկանց՝ «ծպտյալ» կամ «թաքնված» հայերին գտնելու ջանքերը Հաջյանին ուղղորդում են Սեբաստիայից Վան, Բաղեշից Այնթափ՝ երկար ու դժվարին ճանապարհորդության։ Նա հանդիպում է տարբեր խմբերի՝ ցեղասպանությունից առաջ կամ հետո մահմեդականություն ընդունած հայերի, ինչպես նաև նրանց, ովքեր փորձել են պահպանել իրենց հավատքը, և բացահայտորեն պնդում են, որ հայ են և նրանց, ովքեր կտրականապես հերքում են իրենց հայ լինելը:
Թուրքական աղբյուրը՝ https://www.habereguven.com/bir-kitap-oku-bin-dusun-avedis-hadjian-turkiyenin-gizli-ermenileri
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը