|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությամբ և թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի և թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Պողոսյանի համահեղինակությամբ լույս է ընծայվել «Հայկական հարցն ու Հայոց ցեղասպանության խնդիրը թուրք բարձրաստիճան քաղաքական եւ ռազմական գործիչների հուշերում (XIX դարի վերջ- XX դարի կեսեր) աշխատությունը (ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2022 թ․, 111 էջ)։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը։
Գրքում ներկայացված են Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության քաղաքական, ռազմական կյանքում XIX դարի վերջից մինչև XX դարի կեսերը ակտիվ դերակատարում ունեցած գործիչների այն հուշերը, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանն ու Հայկական հարցին: Գրքի հեղինակների կողմից այդ հուշերը վերլուծության են ենթարկվել պատմական իրադարձությունների ու իրավիճակի համապատկերում, ընդգծվել են դրանցում առկա ռասիստական, ցեղասպան մտածողության ցայտուն դրսևորումները: Գիրքը հասցեագրված է արևելագետներին, պատմաբաններին, քաղաքագետներին ու ընթերցող լայն շրջանակին:
Ուսումնասիրության էլեկտրոնային տարբերակը հասանելի է ԵՊՀ կայքէջում՝ http://publishing.ysu.am/files/Melkonyan_Poghosyan.pdf ։
Akunq.net