Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկուշաբթի՝ հունիսի 24-ին տեղի է ունեցել «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» գրքի՝ հեղինակությամբ Լուսինե Սահկյանի, Անի Ոսկանյանի և Անի Սարգսյանի երևանյան շնորհանդեսը։
Ուսումնասիրությունն իրականացվել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ համագործակցաբար։
Գրքում առաջին անգամ ցուցակագրվել և մանրամասն նկարագրվել են 1938 թ.-ից Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում պահվող 1919-1922 թթ. Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանի հովանու ներքո ստեղծված «Տեղեկատու դիվանի»՝ «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության» 11 տուփերից բաղկացած անմշակ այս արխիվի առաջին տուփի վավերագրերը՝ համապատասխան ծանոթագրություններով։
Արխիվում հավաքված են հայ և օտար քաղաքական, հասարակական, հոգևոր գործիչների, դիվանագետների բազմաթիվ զեկույցներ, տեղեկագրեր, նամակներ, ականատեսների վկայություններ և օրագրեր, ինչպես նաև՝ Առաջին աշխարհամարտից առաջ և հետո Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան Կայսրության հայաբնակ այլ վայրերի հայ բնակչության, որբերի, բռնի իսլամացված ու առևանգված հայերի, նյութական կորուստների վիճակագրական ցանկեր, առաջնորդարաններից Կ. Պոլսի պատրիարքարան ուղարկված նամակներ, Օսմանյան իշխանությունների հայերի բնաջնջման հրամանագրեր, երիտթուրք ոճրագործների անվանացանկեր, քեմալականների իրականացրած ոճրագործությունները վկայող վավերագրեր և այլն։