|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հրամանավ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի լույս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գիրքը, որում ներկայացված են Արցախի պատմամշակութային հուշարձանների նկատմամբ ադրբեջանական վայրագությունները: Հայտնում են Արցախի թեմի մամուլի ծառայությունից։
Գիրքը հրատարակվել է Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային մշակութային ինքնավարության «ԱՐՑԱԽ» էթնոմշակութային կենտրոնի մեկենասությամբ։
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկայում, որի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք: