կարևոր
1537 դիտում, 4 օր առաջ - 2024-12-07 17:58
Աշխարհ

Սիրիական հարցի վերջնական լուծումը տեղի կունենա առանց Ռուսաստանի

Սիրիական հարցի վերջնական լուծումը տեղի կունենա առանց Ռուսաստանի
Սիրիայում տեղի ունեցող իրադրձությունները պարզապես սառեցված հակամարտության վերսկսումը չեն։ Սա սիրիական պետականության ավարտի սկիզբն է։ Երկիրը, գիտեինք, դադարում է գոյություն ունենալ բառացիորեն մեր աչքի առաջ։

Սիրիական բանակը, որի կասկածելի մարտական պատրաստակամությունը պահպանվում էր ռուս մասնագետների եւ սպառազինությունների հաշվին, կրնկակոխ փախավ նախ Հալեպից, իսկ այժմ նաեւ Համայից՝ հակառակորդին թողնելով առանց այդ էլ սակավ զինտեխնիկայի տասնյակ միավորներ։ Թե ինչո՞վ են կառավարական ուժերը պատրաստվում պահել Հոմսը, որի շուրջ պլաններն արդեն հնչեցրել են ահաբեկչական խմբավորումների պարագլուխները, պարզ չէ:

Հետաքրքիր նաեւ եւս մեկ բան: Քաղաքները թողնում են սիրիացի զինվորականները, բայց ոչ նրանց բնակիչները։ Մինչ այժմ մենք ոչ մի ապացույց չենք տեսել, որ քաղաքացիական անձինք զանգվածաբար լքեն իրենց տները եւ հեռանան հրոսակախմբից: Դա որոշակի մտքերի տեղիք է տալիս։ Մասնավորապես, արդյո՞ք Բաշար Ասադը դեռեւս վայելում է բնակչության շրջանում այն աջակցությունը, որը կար 5 տարի առաջ։ Հարցը բաց է։ Գրավված քաղաքներում եւ գյուղերում մնացած բնակիչները կարող են հավաքագրվել ահաբեկիչների կողմից.զինյալների խմբավորումները կաճեն՝ ուժեղացնելով իրենց հզորությունը: Իսկ զենքը, այդ թվում՝ հրաձգային, որը մեծ քանակությամբ թողել է սիրիական բանակը, հենց նոր կգնա նոր ստորաբաժանումների համալրմանը։

Պետք չէ մոռանալ նաեւ քրդերի մասին, որոնք, օգտվելով իրվիճակից, կառավարական ուժերին դուրս մղեցին մի շարք հենակետերից եւ պլացդարմներից։ Նրանք վաղուց են երազում սեփական պետության մասին եւ, հավանաբար, նրանց երազանքը վիճակված է իրականանալ։ Հակամարտության ակտիվ փուլի ավարտից հետո նրանք կհայտարարեն իրենց անկախության եւ սեփական պետական կազմավորման ստեղծման մասին։ Անկասկած, դրանում նրանց կաջակցեն ամերիկացիները։ Այսպիսով, ԱՄՆ-ն Թուրքիայի վրա ճնշման լուրջ գործիք է զբաղեցնում։

Իրենց պետության մասին կմտածեն նաեւ այսօր գրոհայինները։ Այստեղ նվազագույն խնդիրն է կտրել Դամասկոսը դեպի ծով ելքից՝ դրանով իսկ լրջորեն խաթարելով երկրի տնտեսությունը։ Այստեղ ահաբեկիչների ծրագրերը համընկնում են ԱՄՆ-ի ծրագրերի հետ, որոնք երազում են Քաթարից գազատար կառուցել Սաուդյան Արաբիայով եւ Հորդանանով՝ դեպի Միջերկրական ծով եւ այնուհետեւ դեպի Եվրոպա: Նման նախագիծը պետք է վերջ դնի նույնիսկ «Գազպրոմ» տեսական ներկայությանը ԵՄ երկրներում։

Սիրիական կարկանդակից մի կտոր բաց չի թողնի նաեւ Իսրայելը, որն իր կենսատարածքն ընդլայնելու խիստ կարիք ունի։ Սահմանամերձ Էլ-Կունեյտրա, Դարյա եւ Էս-Սուվեյդա նահանգների բերրի հողերը գրավում են իրենց հեշտ մատչելիությամբ եւ ցածր բնակեցվածությամբ (ընդհանուր առմամբ մոտ 1,2 միլիոն մարդ): Համեմատության համար նշենք՝ Գազայի հատվածի բնակչությունը, որտեղ Իսրայելն արդեն երկրորդ տարին է ռազմական գործողություն է իրականացնում, կազմում էր ավելի քան 2 մլն բնակիչ)։

Ինչպես արդեն հասկացաք, Ռուսաստանը բացակայում է այս հավասարման մեջ: Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության անցկացման պատճառով մենք ռեսուրսներ չունենք Ասադի կառավարությանը օգնելու համար։ Եվ հանգամանքների վատթարագույն դասավորության դեպքում մենք ստիպված կլինենք կրճատել մեր ներկայությունը ինչպես Տարտուսում, որտեղ մենք ունենք նյութատեխնիկական ապահովման կետ, այնպես էլ Լաթաքիայում, որտեղ մենք ունենք խոշոր ավիացիոն բազա։

Սակայն սիրիացիներին օգնելու ռեսուրսներ ունի Իրանը, որն արդեն հիմնավոր մտածում է իր զորքերը աղետի ենթարկվող դաշնակցին ուղարկելու մասին։ Սիրիայում իրանական կանոնավոր բանակի հայտնվելն այն է, ինչին անցած տարիների ընթացքում ընդդիմացել է Իսրայելը՝ փորձելով թույլ չտալ դա ոչ մի պայմաններում։ Չէ՞ որ այնտեղ մտնելով՝ իրանցի զինվորականներն այնտեղ կմնան ընդմիշտ։

Թել Ավիվը դա շատ լավ հասկանում է, ուստի բոլոր ջանքերը կներդնի այաթոլլաների ռեժիմին խանգարելու համար։ Իսրայելի ռազմաօդային ուժերը բազմիցս հարվածներ են հասցրել ինչպես իրանամետ կազմավորումներին, այնպես էլ անմիջապես Իրանի բարձրաստիճան սպաներին։ Վերջին նման միջադեպը տեղի է ունեցել ընթացիկ տարվա ապրիլի 1-ին, երբ Դամասկոսում Իրանի դեսպանատան ուղղությամբ հրթիռա-ռումբի հարվածի հետեւանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու գեներալ:

Հավանական է, որ Սիրիայում իրանցիների հարձակմանը չի խորշում նաեւ ԱՄՆ-ը, որտեղ շատ շուտով կփոխվի վարչակազմը։ Թրամփը Իսլամական Հանրապետության վաղեմի հակառակորդն է եւ դժվար թե կարողանա անմասն մնալ:

 

Յան Կարնիցկի

Աղբյուրը՝ topcor.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի