Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչո՞վ էր տարբերվում Մեղրիի տարբերակը, որը Ձեր իշխանության տարիներին առաջարկվում էր՝ իբրև լուծում Ղարաբաղյան հարցի կարգավորման համար, ինչո՞վ է տարբերվում այն տարբերակից, որը հիմա է իրագործվում է, և որն էլ ադրբեջանցիներն անվանում են «Զանգեզուրի միջանցք»․2021 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հարցն ուղղվեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։
«Ղարաբաղյան հարցի կարգավորման համար Մեղրիի տարբերակում Թուրքիան այդ պատմության մեջ չկար։ Իսկ դուք տարբերությունը չե՞ք տեսնում։ Այն ժամանակ խոսքը Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասի էր․ Քի Վեսթի պայմանագրով ենթադրվում էր, որ Ղարաբաղը միանում է Հայաստանին մի միջանցքով, որը ևս ունենալու է նույն կարգավիճակը։ Միջանցքի լայնությունը, անվտանգության տեսանկյունից, ես այսպես էի ձևակերպել՝ Գրադի հեռահարության՝ երկու կողմի վրա՝ 42 կմ միջանցք։ Հիմա համեմատեք այսօրվա վիճակի հետ, Ղարաբաղի այսօրվա անորոշության հետ՝ և՛ անվտանգային առումով, և՛ կարգավիճակի․ տարբերությունը դրա մեջ է»,- ի պատասխան նշեց երկրորդ նախագահը։
Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ այդ տարբերակը չիրագործվեց, Երկրորդ նախագահը պատասխանեց․
«Ադրբեջանի նախագահը վերջին պահին Քի Վեսթում հրաժարվեց ստորագրել։ Ես իմ գրքում դրա մասին մանրամասնորեն գրել եմ։ Ինքն ասաց, որ չի կարողացել համոզել նույնիսկ իր ընտանիքի անդամներին, ասաց՝ համարում է, որ ինքը գերագնահատել է իր հնարավորությունը՝ ազդելու հասարակական կարծիքի վրա։ Բավական անկեղծ էր այդ տեսանկյունից։ Վերջին պահին հրաժարվեց։ Հիմա պատկերացրեք մենք ունենայինք ՔԻ Վեսթի լուծումը և համեմատեք այդ լուծումը այսօրվա վիճակի հետ։ Համեմատության եզրեր չկար։ Այդտեղ խոսք էր գնում ճանապարհի իրավունքի մասին, և խոսքը գնում էր միայն ավտոմոբիլային տրանսպորտի մասին։ Երկաթուղիների մասին գրված չէ»։