Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտից, բուհեր չընդունված մի շարք դիմորդներ ու նրանց ծնողները ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Սակայն, նախարարի կողմից մերժում ստանալուց հետո, ակցիայի մասնակցիները փակեցին ԿԳՄՍՆ-ի հարակից փողոցը։ Նստացույցի ժամանակ կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներՄասիս Բաբալյանին և Հովհաննես Հարությունյանին, որից հետո նրանք շարժվեցին դեպի ոստիկանության կենտրոնականի բաժին։ Yerkir.am-ի հետ զրույցում դիմորդներից Շուշանը Պողոսյանն ասաց, որ դուրս է եկել պայքարի իր իրավունքների համար․ «Իմ միավորներով կարող էի նվազագույնը 3 հայտով անցնել, սակայն, օրենքի փոփոխության արդյուքնում չեմ անցել եւ այդ օրենքի փոփոխության մասին ոչ ոք տեղյակ չի եղել։ Հասնելու ենք մեր նպատակին, գնալու ենք մինչեւ վերջ, այդ օրենքը փոխվելու է ու բոլորս դառնալու ենք ուսանող, այն բուհերում որտեղ, որ մեր բալերն իրոք հերիքում էր եւ մենք արժանի ենք այնտեղ սովորելու»։
Դիմորդների ծնողներից Մամիկոն Գրիգորյանն էլ, ում դուստրը դիմել է Բրյուսովի լեզվաբանության ֆակուլտետը, սակայն օրենքի փոփոխության արդյունքում, 13․5 բալով, ըստ էության դարձել է Մանկավարժական համալսարանի լեզբավանության իսպաներենի բաժնի ուսանող, մեզ հետ զրույցում ասաց, որ դուստրն ընդհանրապես գաղափար չունի իսպաներենից․ «Պայքարում ենք, որ հասնենք մեր նպատակին, որ մեր երեխան եւ իր նման մյուս երեխաները սովորեն իրենց նախընտրած մասնագիտությամբ»,- ասաց դիմորդի ծնողն ու անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին պնդեց․ «Չենք հասկանում, թե ինչու նա չի ուզում ժողովրդի հետ հանդիպել։ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջել ենք, պահանջում ենք եւ պահանջելու ենք մինչեւ վերջ՝ մինչեւ հարցի լուծումը։ Իսկ հարցը պետք է լուծվի, որ իմ երեխայի նման երեխաները ամեն մեկն իր մասնագիտությամբ սովորի»։
«Միացել ենք երիտասարդներին, որպեսզի նրանց արդարացի պահանջը լսելի լինի եւ խախտված իրավունքները վերականգնվի, իրավական դաշտում լուծում տրվի»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց դիմորդներին աջակցող «Պահանջատեր դիմորդ» ակցիայի անդամներից Զավեն Խունկեյանը, սակայն չցանկացավ առավել մանրամասն փակագծեր բացել՝ հետագա անելիքների մասին․ «Չեմ ցանկանում փակագծեր բացել, առաջիկա անելիքներից՝ ռազմավարական իրադրությունից ելնելով։ Բայց, մեր փաստաբանն ասաց, որ չորեքշաբթի օրը փաստաբանական թիմը լինելու է Վարչական դատարանում, Սահմանադրական եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարաններում, ներկայացնելու հայցերը, որոնց հիման վրա պետք է իրականցվի գործի քննություն, վարույթ հարուցվի, որի շրջանակներում վստահ ենք՝ այս հարցը իրավաչափ լուծում կստանա»։
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում․