Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նահանգային ղեկավարների ժողովի ժամանակ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական «Posta.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում եվրոպական երկրների դիրքորոշումների խնդրին:
«Մենք չենք հրաժարվել եվրաինտեգրման ռազմավարական նպատակից: Բանակցությունների սկզբից մենք մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք: Գիշեր-ցերեկ իմ կուսակցությամբ և ինձնով հետաքրքրվող այդ քաղաքական մոտեցումները Եվրոպային ոչ մի օգուտ չեն տա: Այդ մոտեցումը Եվրոպային կբերի այն նույն վիճակին, ինչ Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին էր: Ինչպիսին որ ֆաշիզմն էր, այնպիսին էլ ձեր արածներն են»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը կոչ է արել իր հայրենակիցներին՝ չքվեարկել «Թուրքիայի թշնամիների» օգտին: Նրա խոսքով՝ Եվրամիությունում արդեն կարծիքներ են հնչում, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում միայն Գերմանիայի ձայնը դեռ որոշիչ չէ:
Էրդողանը տեսակետ է հայտնել նաև, որ Եվրոպայում Թուրքիայի նկատմամբ սկսել են ավելի անհանդուրժող վերաբերվել հատկապես Մերկելի և Սարկոզիի՝ պաշտոնի գալուց հետո: «Առաջ մեզ գագաթաժողովների էին հրավիրում, Մերկելի և Սարկոզիի ընտրվելուց հետո ասացին՝ թեկնածուները չեն կարող մասնակցել, միայն ԵՄ անդամ երկրները թող մասնակցեն: Հետո մեզ այլևս չհրավիրեցին գագաթաժողովներին: Ապա 35-ի հասցրեցին բանակցությունների գլուխների թիվը: Հետո խնդիրներ ստեղծեցին վիզաների ազատականացման հարցում: Բոլորովին առնչություն չունեցող երկրները ներգրավվեցին շենգենյան գոտու մեջ, իսկ մեզ մերժեցին: Բայց այսօր մեզ թիրախ դարձնողների նետերը վաղը հենց իրենց են ուղղվելու»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը: