կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-27 18:42
Աշխարհ

Էրդողանը հայտարարել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ կդառնա` ի պատասխան ԱՄՆ-ի գործողություններին

Էրդողանը հայտարարել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ կդառնա` ի պատասխան ԱՄՆ-ի գործողություններին
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ երկրում ՏԻՄ ընտրություններից հետո` մարտի 31-ից հետո, Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը կփոխվի` թանգարանից կդառնա մզկիթ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Եվ դա արվում է ի պատասխան  ԱՄՆ-ի` Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս ճանաչելու որոշման:

Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով ԱՄՆ-ը ճանաչում է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնավարությունը:

«Մենք կարող ենք անվճար դարձնել այցելությունը Սուրբ Սոֆիայի տաճար, բացի այդ` ՏԻՄ ընտրություններից հետո տաճարը կփոխի իր կարգավիճակը` դառնալով մզկիթ»,- ասել է Էրդողանը:

Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը 1000 տարուց ավելի համարվում էր քրիստոնյա աշխարհի ամենախոշոր եկեղեցին: Կոստանդնուպոլսի գրավումից և Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը դարձել էր մզկիթ, սակայն 1934-ից ի վեր այն  թանգարան էր, իսկ 1985-ին ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: