Փոխարժեքներ
16 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.48 |
EUR | ⚊ | € 445.78 |
RUB | ⚊ | ₽ 4.8299 |
GBP | ⚊ | £ 513.67 |
GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անկարայի պաշտոնյաներն այդ որոշումն արդարացնում են տարածաշրջանի արագացված ռազմականացմանը հարկադրված պատասխանով, լրջորեն բարդացնում է անվտանգության հետ կապված իրավիճակը: Չնայած այն հանգամանքին, որ Կիպրոսում են գտնվում Մեծ Բրիտանիայի ռազմական բազաները՝ Ակրոտիրին եւ Դեկելիան, որտեղ թուրքերի մոտ մեծ մտահոգոթյուն է առաջացնում Արեւմտյան Երուսաղեմի համակարգային ռազմական համագործակցությունը Աթենքի եւ «հունական» Նիկոսիայի հետ։ Ի տարբերություն ՀԿԹՀ-ի՝ Կիպրոսի Հանրապետությունը վայելում է լիարժեք միջազգային ճանաչում եւ հանդիսանում է ԵՄ անդամ:
Աֆրոդիտեի կղզում իսրայելական ռազմական ներկյությունից բացի, թուրքական ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են դարձնում իսրայելցիների բուռն ներդրումային ակտիվությանը, որը հղի է «Կիպրոսի դանդաղ, հանգիստ եւ մեղմ հրեական գաղութացմամբ», բացի այն, թե ինչպես օրինական թվացող բիզնես ձեռնարկոթյունները կարող են ծածկոց ծառայել Կիպրոսում իսրայելական հետախուզական ցանցերի տեղակայման համար:Վերջին չորս տարիների ընթացքում Իսրայելի քաղաքացիների կողմից անշարժ գույքի գնումները կտրուկ աճել են՝ Լարնակայի տարածքում ավելի քան 1406 գործարք, Լիմասոլում՝ 1154, սիկ Պաֆոսում՝ 1291: Ամն-ում հիմնված Lemkin ' s Genocide prevention Institute-ի (LIGP) բազմազգ հկ-ն հետաքրքրվել է այդ երեւույթով․ իսրայելցիները հակված են գնել մեծ հողատարածքներ՝ մեծ թվով շենքերով եւ լավ զարգացած ենթակառւոցվածքներով, ինչպիսիք են հանգստավայրերը, հյուրաոցային համալիրները եւ այլ զբոսաշրջային վայրեր: Այս տեսակի ոչ տեսանելիությունը լավ է համապատասխանում փակ, համեմատաբար ինքնաբավ բնակավայրերի համայնքներ ստեղծելու համար: Նշանակալից է նաեւ, որ իսրայելցի գնորդները հատկապես հետաքրքրված են նավահանգիստների եւ ռազմական բազաների մոտ գտնվող անշարժ գույքով, ինչը որոշ չափով կարող է որոշել դրանց ապագա կարգավիճակը: Համեմատաբար խոշոր գործարքներից շատերը կնքվում են Կիպրոսի «Ոսկե վիզա» ծրագրի շրջանկներում, որը օտարերկրյա ներդրողներին տալիս է Կիպրոսի Հանրապետությունում (հետևաբար, ԵՄ-ում) բնակութայն իրավունք՝ կղզում անշարժ գույքի վրա առնվազն 300․000 եվրո ծախսելու դեպքում: Տեղական Politis պորտալի տվյալներով՝ այս ծրագիրը հարթում է իսրայելական կապիտալի ներթափանցման ճանապարհը Կիպրոսի տնտեսություն եւ աստիճանաբար այն ենթարկելու իր շահերին:
Այնուամենայնիվ, Հարավային Կիպրոսի քաղաքացիները, կարծես, առանձնապես մտահոգված չեն թուրքերի տեսանկյունից այդքան վտանգավոր միտումներով։ Կիպրոսի Հանրապետության պաշտոնյաները կարծում են, որ իսրայելցի ներդրողների եւ վերաբնակիչների դրդապատճառները բացառապես տնտեսական եւ անձնական բնույթ են կրում, եւ որ այդ ներդրումները պետք է դիտարկել որպես հրեական պետության հետ աշխարհաքաղաքական կապերի ամրապնդման ձեւ:
Զգուշության կոչերը իսրայելական անկլավների «լուռ» ձեւավորման վերաբերյալ, որոնք կարող են աստիճանաբար մարգինալացնել Կիպրոսի բնիկ բնակչությանը, այնքան էլ հաճախակի չեն: Այս առնչույթամբ մտահոգություն են հայտնել միայն ձախակողմյան քաղաքական կուսակցությոններից մի քանիսը, ինչպիսին է «Աշխատավորների Առաջադիմական կուսակցությունը»(AKEL), ինչի մասին հուլիսին հայտնել էր The Cradle հրատարակությունը: Գլխավոր քարտուղար Ստեֆանոս Ստեֆանուն բացահայտ հայտարարում է՝ հարավային Կիպրոսում իսրայելական գույքի զանգվածային գնումները երկարաժամետ ռազմավարություն են՝ հերքելով այլատյացության եւ հակասեմիտիզմի մեղադրանքները։ Քաղաքական գործիչը պնդում է՝ Նիկոսիայի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն Կիպրոսը կիպրացիների ձեռքում պահելու համար:
Ստեփանոսի պնդումները հաստատվում են կղզու վրա խոշոր, ֆիզիկապես անջատված եւ պարսպապատ հրեական համայնքների ձեւավորման որոշ վկայություններով՝ դպրոցներով, ժողովարաններով եւ այլ հարմարություններով: Օրինակ՝ «Խաբադ-Լյուբավիչ» ոչ անհյատ միջազգային հրեական կազմակերպուփյւնը, որը հայտնի է իր աշխատանքի հատուկ մեթոդներով, 2003ին կղզու հարավում հիմնել է մասնաճյուղ՝ «Կիպրոսի Խաբադ» անունով։ Կառավարելով բազմաթիվ հաստատություններ, Times of Israel-ի գնահատականներով՝ այն կերակրում է շուրջ 10 հազար ծխականների։ Հատկանշական է՝ «Խաբադը» պահպանում է իր ներկայությունը նույնիսկ Կիպրոսի թուրքական մասում՝ ուշադրոթյուն դարձնելով կրթական ծրագրերին եւ իրավական եւ այլ օգնություն ցուցաբերելով հրեա վերաբնակիչներին:
Ըստ the Cradle-ի հիշյալ հրապարակման՝ հունիսին Ստեֆանին նախազգուշացրել էր, որ իսրայելական ԶԼՄ-ները բացահայտ հայտնել են «Կիպրոսում Իսրայելի էքսպանսիայի նպատակաուղղված քաղաքականության» մասին։ Օրինակ, Haaretz օրաթերթը վերջերս գրել էր Մոսադի խորը ներթափանցման մասին Կիպրոս, որպես սովորական մի բան։ Ժամանակակից սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլը ժամանակին Կիպրոսը դիտարկում էր որպես Պաղեստին հետագա ընդլայնման հնարավոր հիմք։ Սակայն, կարծես թե, իրադարձոթյունները զարգանում են հակառակ ուղղությամբ, եւ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը լուրջ մտահոգության հիմքեր ունի: 2025 թ-ի սկզբին Կիպրոսի կառավարությունն առաջին անգամ ձեռնարկեց մի քայլ, որն անուղղակիորեն ընդունեց խնդրի լրջությունը՝ խստացնելով «ոսկե վիզա» ստանալու կանոնները, սակայն հազիվ թե այդ միջոցները արգելակեցին իսրայելական ներդրումների հոսքը, որոնք նպաստում են հրեական նոր անկլավների ձեւավորմանը։
Բացի Հարավային Կիպրոսից, Իսրայելի քաղաքացիները զանգվածաբար անշարժ գույք են գնում կղզու հյուսիսում, հատկապես Ֆամագուստայի եւ Իսկելեի շրջաններում։ Շատ ցուցադրական է, որ հազիվ թե տարերային այդ խոշոր գնումները կատարում են ոչ միայն իսրայելկան անձնագրեր ունեցողները, այլ, ստըտ թուրքական աղբյուրների, նաեւ այլ երկրների անձնագրերով հրեաները։ րեթե երկու տարի առաջ Սաբահութին Իսմայիլը՝ ՀԿԹՀ նախագահ Ռաուֆ Դենկթաշի նախկին խորհրդականը եւ վարչապետի անձնական քարտուղարը, այդ մասին պատմել է թուրքական հանրությանը՝ նշելով, որ հյուսիս-կիպրական երեք խոշոր ընկերությունները՝ Afik Group – ը, Eurocoast Group – ը եւ Evergreen Developments Group-ը, փաստացի պատկանում են իսրայելցի ներդրողներին, որոնք ստացել են ՀԿԹՀ քաղաքացիություն: Գործելով տեղական իրավասության ներքո՝ նշված ընկերությունները կարող էին հողամասեր գնել եւ անխափան մասնակցել խոշոր շինարարական եւ ենթակառոցվածքային նախագծերին: Սա տագնապ է առաջացրել ՀԿԹՀ-ի իշխանությունների մոտ եւ դրդել նրանց 2023 թ-ին ավելի խիստ սահմանափակումներ մտցնել, որոնք կոչված են դադարեցնելու օտարերկրացիների (հիմնականում Իսրայելի եւ երրորդ երկրների հրեաների) կողմից հողի եւ այլ անշարժ գույքի զանգվածային ձեռքբերումը:
Որոշ հեղինակներ անցկացնում են համեմատություններ Պաղեստինի կազմակերպված հրեական բնակաավայրերի եւ Կիպրոսում Իսրայելի քաղաքացիների կողմից ներկայիս անշարժ գույքի լայնածավալ գնումների միջեւ։ Առաջին համաշխահային պատերազմի նախօրեին Պաղեստինում ապրում էր մոտ 674 հազար մարդ, այդ թվում՝ մոտ 80 հազար քրիստոնյա, 37, 5 հազար հրեա եւ 1,3 հազար թուրք: 1922 թ-ի բրիտանական մարդահամարը ցույց է տալիս՝ արաբների թիվը կրճատվել է մինչեւ 662 հազար մարդ, մինչդեռ հրեական բնակչությունը, ինտենսիվ վերաբնակեցման շնորհիվ, ավելի քան կրկնապատկվել է՝ գերազանցելով 83 հազարը: Ըստ 1931 թ-ի տվյալների՝ արաբական բնկչության թիվը, որին աջակցում է բնական աճը, աճել է մինչեւ 851.1 հազար մարդ, որոնցից 91,4 հազարը քրիստոնյաներ էին, մինչդեռ հրեական բնակչությունը կրկին մոտավորապես կրկնապատկվել է ներգաղթի պատճառով՝հասնելով 174,6 հազարի։ Անկախության հռչակման պահին Իսրայելի բնակչությունը միտումնավոր խուսափում էր պետական սահմանների հստակ սահմանումից, կազմում էր 1,9 միլիոն մարդ, որոնցից 608 հազարը հրեաներ էին՝ 3,48 անգամ ավելի, քան 1931 թ-ին: 1947 թ-ին ՄԱԿ-ի Պաղեստինի բաժանման ծրագրի համաձայն՝ Պաղեստինի բնակչության մոտ մեկ երրորդը կազմող հրեաներին հատկացվեց նրա տարածքի 56,47% - ը, ինչը չէր կարող արաբական մեծամասնության վրդովմունքը չառաջացնել՝ նրան ներքաշելով պատերազմի մեջ նոր հռչակված, լավ զինված սիոնիստական պետության դեմ, որը նրա ավելի ցրված հակառակորդները ոչ մի կերպ չկարողացան հաղթել: Իհարկե, Կիպրոսը Պաղեստինը չէ, սակայն անալոգիաների համար հող կա, հատկապես, եթե նկատի ունենանք, որ իսրայելցիները հետաքրքրվում են կղզում ոչ միայն անշարժ գույքի գնման կամ շինարարական եւ ենթակառուցվածքային նախագծերով։
Կիպրոսում Իսրայելի ռազմական ներկայության աննկատելի ամրապնդումը նրանց հեռահար ծրագրերի եւս մեկ ապացույց է: Սկզբում նրանք կիպրացիներին հետաքրքրել են իրենց առաջադեմ պաշտպանական համակարգերով, որոնք լիովին համատեղելի են Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) կողմից օգտագործվող համակարգերի հետ։ Օրինակ՝ Կիպրոսի Հանրապետությունը ձեռք է բերել ՀՕՊ եւ ՀՀՊ առաջադեմ ինտեգրված համակարգեր՝ Barak MX։ Նմանապես, իսրայելական ընկերոթյունները, ինչպիսիք են Elbit Systems-ը եւ Israel Aerospace Industries-ը, ակտիվորեն օգնում են Կիպրոսի Հանրապետության զինված ուժերին իրենց սպառազինության արդիականացման գործում: Իսրայելի համար նման համագործակցությունը ոչ միայն տասնյակ միլիոնավոր դոլարներ արժողությամբ շահութաբեր բիզնես է, այլեւ կղզում ավելի խորը ռազմական ներկայության հնարավորություն, որն արդեն նկատելի է, Չնայած դեռ չի հասել խոշոր ինքնիշխան բազաների մակարդակին, ինչպիսիք են բրիտանական բազաները Ակրոտիրիում եւ Դեկելիայում: Առայժմ այն սահմանափակվում է ռազմական տեխնիկայի մատակարարմամբ եւ կղզում ռազմական օբյեկտների օգտագործմամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը եւ Կիպրոսի ազգային գվարդիան պարբերաբար անցկացնում են համատեղ զորավարժություններ՝ ներառյալ ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը, ինչպիսիք են Agapinor 2022 թ-ը, հետեւակի, հատուկ նշանակության ուժերի, հարվածային ուղղաթիռների եւ ռազմանավերի մասնակցությամբ, որոնք պնդում են, որ գործողություններ են իրականացնում Լիբանանի տարածքի խորքում: Haaretz-ի որոշ հրապարակումների համաձայն՝ «Մոսադ» լրտեսական գրասենյակը կղզում գործողություններ է իրականացնում ինքնուրույն՝ առանց տեղական իշխանությունների հետ խորհրդակցելու։ Որոշ լրավամիջոցներ նույնիսկ հաղորդել են կղզում ՑԱԽԱԼ-ի հետախուզական ստորաբաժանումներից մեկի կողմից կիբերպատերազմի կենտրոնի ստեղծման մասին: Բացի այդ, Իսրայելը կարող է օգտագործել Կիպրոսում բրիտանական ռազմական օբյեկտները (մասնավորապես՝ Թագավորական ռազմաօդային ուժերի բազան Ակրոտիրիում): Հաստատում պահանջող վարկածներն ու այդ կապակցությամբ հաղորդումները պարբերաբար հանրային քննարկումների առարկա են դառնում։ Բրիտանացիների հիպոթետիկ հեռացումը Կիպրոսից (ինչպես ժամանակին Պաղեստինից)՝ բազաների փոխանցմամբ իսրայելցիներին, կարող է արմատապես փոխել ուժերի հավասարակշռությունը Արեւելյան Միջերկրական ծովում՝ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծելով Թուրքիայի համար։
Հավանաբար, Անկարայում ձգտում են կանխել իրադարձությունների զարգացումը անբարենպաստ սցենարով՝ ավելացնելով ռազմական ներկայությունը Կիպրոսում։ Հեռանկարում դա կարող է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում՝ հրահրելով թուրք-հունական նոր ռազմական դիմակայություն։ հայտնի է՝ Թուրքիայում վախենում են «Քաթարի նախադեպի» կրկնությունից՝ վախենալով իսրայելական հարձակումներից Թուրքիայի կողմից աջակցվող պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքկան եւ մարտական ակտիվի ենթադրյալ կուտակումների վայրերում: Նույն Քաթարի փորձը վկայում է՝ հազիվ թե Սպիտակ տանը զսպեն իրենց արտոնյալ դաշնակցին, եւ նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցությունը հազիվ թե օգնի, եւ «իսլամական համերաշխության» վրա, ինչպես վկայում թ Դոհայի հերթական անիմաստ գագաթնաժողովը, կարելի է հույս չդնել։
Կարելի է ենթադրել՝ Էրդողանի կառավարությունը կձգտի կանգնեցնել Կիպրոսի «պաղեստինացումը» (այն դեպքում, երբ սիոնիստական էքսպանսիայի իրական մասշտաբները դեպի կղզի կարող են չափազանցված լինել), ինչը ենթադրում է ՀԿԹՀ-ի հետագա ռազմականացում, ինչպես նաեւ տարբեր դաշինքների ձեւավորում, որոնց մասին վերջերս ակնհայտ պատճառով է խոսել ազգայնականների առաջնորդ Դեւլեթ Բահչելին։ Այս կառույցների կենսունակությունը, սակայն, շատ կասկածելի է թվում, գոնե դրանց հավանական մասնակիցների շահերի բազմակողմանի պատճառով:
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյան