|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի հետ Ղարաբաղը լիովին վերականգնելու պատրաստակամության մասին: Նա չորեքշաբթի ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում՝ ասելով․ «Մենք երեկ անցանք Ղարաբաղով, 30 տարվա հակամարտությունից հետո այնտեղ տեսանք ավերածություններ: Բայց Թուրքիան և Ադրբեջանը միասին կվերակառուցեն ամեն ինչ, կկառուցեն նոր Ղարաբաղ»։
«Հուսով ենք, որ ապագայում Շուշին կդառնա թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը... Այսօր Շուշին վերակենդանանում է: Այս համատեքստում՝ Շուշի քաղաքը որպես Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հայտարարելը հստակ ուղերձ է աշխարհին: Մեզ համար պատիվ կլինի, եթե հաջորդ տարի Շուշին դառնա թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը»,- հայտարարել է թուրք նախագահը: