Այսօր Շոտլանդիայում կայանալիք անկախության հանրաքվեն կարող է հանգեցնել Եվրոպայի քարտեզի վրա մի քանի նոր պետությունների ստեղծման. գրում է РИА Новости-ն:
Փորձագետների կարծիքով՝ սա լավ նախադեպ է խաղաղ, դիվանագիտական ճանապարհով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Եթե Շոտլանդիայի բնակիչների մեծ մասը սեպտեմբերի 18-ին քվեարկի հանուն անկախության, 2016 -ի մարտի 24-ին տարածաշրջանը դուրս կգա Միացյալ Թագավորության կազմից:
Նշվում է, որ հասարակական կարծիքի հարցումները ստույգ պատկերացում չեն տալիս քվեարկության արդյունքների վերաբերյալ: