Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանական The Times պարբերականը լայնածավալ անդրադարձ է կատարել Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Պարբերականը նշում է, որ մեծ քաղաքներում Էրդողանիի կուսակցությունը պարտվել է ահագնացող տնտեսական ճգնաժամի պատճառով: «Թուրքիայի ընտրություններում անակնկալ չէր սպասվում: 11 տարի վարչապետ աշխատած, այնուհետև 2014 թ. նախագահ դարձած Ռեջեփ Թայիփ Էրդողանը այնպիսի ճնշում է գործադրել մամուլի, դատարանների և այլ կառույցների վրա, որ շատերի համար անհնար էր թվում Էրդողանի պարտությունը: Բայց այս անգամ անհաջողություններն այնքան շատ են, որ անհնար է թաքցնել դրանք: Դրությունը գնալով վատանում, և Էրդողանի կուսակցությունը` ԱԶԿ-ն, իսլամական գաղափարախոսության «շատ տեխնոկրատ արտադրողականության» պատճառով կորցնում է իր աջակիցներին: Կառավարությունը օգնության փաթեթի համար կարող է գնալ Արժույթի միջազգային հիմնադրամ: Արդյո՞ք Էրդողանը հասկանում է, որ տնտեսությունը վատ վիճակում է և կորցնում է ժողովրդի աջակցությունը: Ընդդիմությունն իր ձեռքն է վերցրել տնտեսության սիրտը` Ստամբուլը, և հնարավորություն է ստացել ապացուցելու, որ կարող է ավելի լավ ղեկավարել, քան ԱԶԿ-ն: Ստամբուլում հաղթանակը կարող է ընդդիմությանը տանել դեպի ազգային իշխանություն»,- գրում է բրիտանական թերթը:
The Times-ի մեկ այլ հոդվածում, որը վերնագրված է «Սուլթանը վատ կացության մեջ է», ասվում է, որ Թուրքիայի նախագահը պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին և ազատականացնի տնտեսությունը: «Թուրքիայի արդիականությունն ու բարօրությունը մեծ հաշվով Էրդողանի շնորհիվ է: Իսկ հիմա տնտեսությունն անկում է գրանցում, գործազրկությունն աճում է, իսկ իշխանությանը քննադատողները ճաղերի հետևում են: Դա էլ է Էրդողանի շնորհիվ: Վերջին 5 տարվա ընթացքում Էրդողանն իր իշխանությունը դարձրել է միանձնյա: Իրեն որպես սուլթան պատկերացնել սիրող Էրդողանը ստիպված ընդունեց, որ իր հզորությունն էլ սահմաններ ունի»,- գրում է թերթը: