կարևոր
2437 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-11 18:12
Քաղաքական

Երեւանի եւ Բաքվի միջեւ կնքված պայմանագիրը մնացել է Զանգեզուրի լաբիրինթոսում

Երեւանի եւ Բաքվի միջեւ կնքված պայմանագիրը մնացել է Զանգեզուրի լաբիրինթոսում

Երեւանում ընթացող «Երեւանյան երկխոսություն» համաժողովն ուշադրություն է հրավիրում միայն այն պատճառով, որ իրենց ելույթներում Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ ԱԳ նախարարը հանդես են եկել հակասական հայտարարություններով՝ կապված տարածաշրջանային իրավիճակի գնահատման եւ Ադրբեջանի հետ խաղաղույոան պայմանագրի ստորագրման հեռանկարների հետ: Միաժամանակ արաբաթը մի ինտրիգ մտցրեց, ափսոսանք հայտնեց, որ Լավրովը Հայաստան չի ժամանել համաժողովին մասնակցելու համար։ Ինչո՞ւ։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Սկսեմ նրանից, որ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հայտնել է, որ «Երեւնյան երկխոսություն» միջազգային համաժողովի հրավերներն ուղարկել են բոլոր գործընկերներին, այդ թվում՝ Մոսկվա եւ Անկարա։ Սակայն Ռուսաստանից եւ Թուրքիայից հյուրեր Հայաստանում չեն եղել, թեեւ, Կարապետյանի խոսքով, «նախարրությունը նրանցից մերժում չի ստացել»։ Բայց բանն այն է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ ժամանակ Էր Ռիադում մասնակցում էր Ռուսաստան — Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդ ռազմավարական երկխոսության նիստին։ Բայց եթե Մոսկվան կարեւորեր երեւանյան համաժողովը, ապա հաստատ իր ներկայացուցչին կուղարկեր։ Թվում է, թե նմանատիպ նկատառումներով են առաջնորդվել նաեւ Անկարայում։ Սա առաջին», — նշել է Տարասովը։

«Երկրորդ, դժվար թե տեղին կլիներ Մոսկվայի մասնակցույթունը երեւանյան քաղաքական բեմադրությանը, որտեղ արաբաթը խաղում էր «անառակ որդու վերադարձը» դերը՝ նշելով «Ռուսաստանի կառուցողական դերը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում, որը Հայաստանին եւ Ադրբեջանին բերեց բանակցությունների սեղանի շուրջ»։ Միայն դա չնշեց, որ հետո Երեւանը տորպեդահարեց Մոսկվայի միջնորդական դերը՝ Ադրբեջանի հետ բանակցությունները տեղափոխելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, այլ երկրների եւ գործընկեների հետ, ինչպիսիք են Ֆրանսիան եւ Գերմանիան»։ Բայց հիմա, երբ բանակցությունները փակուղի են մտել, արաբաթը հանկարծ հասկացել է, որ բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, եւ այդ շահերը պարտադիր չէ, որ միշտ համընկնեն Հայաստանի կամ Ադրբեջանի շահերի հետ։ Բայց հիմա էլ, հայտարարելով Բաքվի հետ «առանց միջնորդների» երկխոսության անհրաժեշտության մասին, Երեւանը գործում է «մեկը գրում ենք, երեքը՝ մտքում» սխեմայով՝ հրաժարվելով Մոսկվայում բանակցություններ անցկացնելու Ռուսաստանի առաջարկներից, սակայն անուղղակի մասնակցություն ունենալով ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների կողմից։

Աչքի ընկավ նաեւ Հայաստանի վարչապետը։դա հայտարարել է՝ խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի հետ, մեծապես համաձայնեցված է, եւ «Հայաստանը պատրաստ է այն ստորագրել կրճատված տարբերակով՝ համաձայնեցված տեքստով»: դա նշել է՝ փաստթղթի նախագծում ամբողջական պայմանավորվածություն է ձեռք բերվել տեքստի 13 կետերի վերաբերյալ՝ նախաբանով եւ 3 կետերի վերաբերյալ մասնակի պայմանավորվածույթուն: Բաքուն դեմ է նման «արագ սցենարին» եւ պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ, որտեղ, ըստ ադրբեջանցի դիվանագետների, «ամրագրված են Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներ»: Միեւնույն ժամանակ, թվում է, որ այդ պատնեշը հնարավոր կլիներ հաղթահարել, եթե տեղի ունենար 2020ի նոյեմբերի 9 - ի խաղաղ եռակողմ համաձայնագրով (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան) նախատեսված կոմունիկացիաների բացումը տարածաշրջանում», - ասում է Տարասովը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մինչ օրս տարբեր պատրվակներով չեն կատարվել այդ համաձայնագրի 9-րդ կետը, որը ենթադրում է Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում, իսկ Երեւանն այդ հարցը փաթեթավորում է իր «խղաղության խաչմերուկ» նախագծում՝ փորձելով իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը իբր աջակցող կողմ, ապա հայտարարելով, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», իբր, սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը: Ելույթ ունենալով համաժողովում՝ նիկլորը հայտարարել է, որ անտրամաբանական կլիներ, որ ինքնիշխան պետության տարածքում անվտանգությունն ապահովեր մեկ այլ պետություն՝ նկատի ունենալով համաձայնագրում ամրագրված դրույթը, համաձայն որի՝ «տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրակնացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։ Իսկ ինչո՞վ է զբաղվում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, եւ ո՞վ է ապահովում Իրանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի անվտանգությունը, -հարց է տալիս քաղաքագետը:

«Նման դիրքային անհամապատասխանությունները Հայաստանի ղեկավարների հայտարարություններում շատ են։ Նրանց գլխավոր դժբախտությունն այն է, որ այդպես խեղաթյուրվում է քաղաքական եւ աշխարհաքաղաքական իրականությունը տարածաշրջանում, որը շարունակում է մնալ վտանգի աղբյուր։ Թվում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հարցը կրկին հետաձգվում է», - ամփոփում է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի