կարևոր
5512 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-23 15:01
Աշխարհ

Թուրքիան խճճվել է Ուկրաինայի հարցով գոյություն չունեցող բանակցությունների լաբիրինթոսում

Թուրքիան խճճվել է Ուկրաինայի հարցով գոյություն չունեցող բանակցությունների լաբիրինթոսում

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Բիլգիչի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել արեւմտյան երկրներին չմիջամտել ուկրաինական քաղաքականությանը: Նա խստորեն դատապարտել է «բարբարոսական ահաբեկչական հարձակումը», որն իրականացվել է Ուկրաինայի կողմից Կուրսկի շրջանի վրա, եւ ընդգծե՝ «նման իրավիճակում խոսք անգամ չի կարող լինել Կիեւի հետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման շուրջ բանակցությունների մասին»: Ընդ որում՝ Գալուզինը նշել է՝ հունիսի 14-ին Ռուսաստանի նախագահի ներկայացրած առաջարկները հնարավորույթուն են տալիս ուկրաինական ճգնաժամի իրական կարգավորման համար, սակայն Կիեւի ռեժիմը մերժել է այդ առաջարկները: Նրա հայտարարության մեջ ասվում է․ «Թուրքիայի Հանրապետությանը կոչ է արվել հրաժարվել հավաքական Արեւմուտքի երկրների նման ապակառուցողական քաղաքականությանը մասնակցելուց»:

Ընդհանրապես, Ռուսաստանի եւ Թուրքիայի դիվանագետների միջեւ նման խոսակցությունը, որը հանրային հարթություն է բերվել, մի փոքր անսպասելի է թվում, քանի որ դեռ վերջերս Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասում էր՝ Մոսկվան ողջունում է «Թուրքիայի պատասխանատու ինքնիշխան եւ մտածված դիրքորոշումը տարածաշրջանային եւ համաշխարհային խնդիրների մի ամբողջ համալիրի վերաբերյալ, որոնց մենք բախվում ենք»։ Ի՞նչ է պատահել։

Նախ՝ ուրվագծենք դիվանագիտական ժեստերի հետ կապված մի կարեւոր նրբերանգ։ Դեսպանին ԱԳՆ կանչելը նշանակում է ինչ-որ հրատապ թեմայի շուրջ զրույցի հրավեր։ Հաճախ դա կապված է երկկողմ հարաբերությունների գրգռման հետ։ Բայց Գալուզինն ընդունել է Թուրքիայի դեսպան Բիլգիչին իր իսկ խնդրանքով։ Դա նշանակում է՝ նման դիվանագիտական շրջանակով շփումների գնացող կողմը ինչ-որ խորհրդկցությունների կամ պարզաբանումների կարիք ունի։ Բայց դրանք նույնպես լինում են տարբեր՝ առանց հանրային լուսաբանման եւ դրա հետ մեկտեղ, ինչը նշանակում է որոշակի պատճառներով կայացած խոսակցությանը հրապարակայնություն հաղորդել: Տվյալ դեպքում օգտագործվել է երկրորդ տարբերակը։

Նախօրեին «Ռիա Նոոստին» հղում անելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին, հրապարակել էր հետեւյալ հայտարարությունը. «Մենք ծանոթ ենք կողմերի վերջին հայտարարությւններին (Մոսկվայի եւ Կիեւի միջեւ), դրանք անհանգստության տեղիք են տալիս։ Ցավոք, բանակցային գործընթացի շուրջ իրավիճակը կարող է փակուղի մտնել։ Պարոն նախագահի (Էրդողանի) թեզը, թե խաղաղ գործընթացում պարտվողներ չեն լինելու, նորից իմաստ է ստանում»։ Այսինքն՝ այս աղբյուրը պնդում է՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տեղի են ունեցել կամ ընթանում են ինչ-որ բանակցություններ, որոնք «փակուղու վտանգի տակ են»։

Բայց բանն այն է, որ ամերիկյան Washington Post եւ Politico պարբերականներն առաջինն են նման տեղեկատվության լցոնումներ իրականացրել ուկրաինացի որոշ պաշտոնյաների հայտարարւթյունից հետո, թե «Կուրսկի շրջանի վրա հարձակումը պետք է ամրապնդի Կիեւի դիրքերը բանակցային գործընթացում», բայց «Ուկրաինայում չեն ցանկանում ուղիղ երկխոսության դուրս գալ Պուտինի հետ»։ Այդ պարբերականները նշել են՝ «Ուկրաինայում քննարկում են 2022ի հուլիսյան համձայնագրերի հիման վրա պայմանագրի մոդելը (հացահատիկային միջանցք), երբ համաձայնություն ձեռք բերվեց նաեւ միջնորդների միջոցով, որոնք դարձան ՄԱԿ-ը եւ Թուրքիան։ Միեւնույն ժամանակ, Politico-ն հայտարարել է՝ Զելենսկին պատրաստվում է անցկացնել երկրորդ «շվեյցարական ձեւաչափով խաղաղ գագաթնաժողովը», եւ Ուկրաինայի ներկայացուցիչները կցանկանյին միջոցառմանը տեսնել ռուսական պատվիրակությանը: Պարբերականը նաեւ արձանագրել է․ «Թուրքիան չի թաքցնում Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցություններում կրկին որպես միջնորդ հանդես գալու իր ցանկությունը», եւ պատահական չէ, որ նման հաղորդագրությունները հայտնվել են թուրքական ԶԼՄ-ների էջերում։

Ի դեպ, նրանք յուրովի են մեկնաբանել նաեւ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ վերադռնալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ստամբուլյան համաձայնագրերին, թեեւ Լավրովը պարզաբանել է՝ ենթադրվում է ոչ թե նույն փաստաթուղթը, այլ «դրանում դրված սկզբունքները, բայց հաշվի առնելով ընթացիկ իրողությունները»։ Հիշեցնենք՝ 2022ի մարտի 29-ին Ստամբուլում տեղի ունեցան Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ առերես բանկցություններ, որոնց ընթացքում կողմերը մշակեցին հրադադարի եւ հետագա խաղաղ կարգավորման նախապայմաններն ու սկզբունքները։ Այն ժամանակ համաձայնագրերի փաթեթը ներառում էր Ուկրաինայի չեզոք կարգավիճակը՝՝ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց, նրա տարածքում օտարերկրյա զորքեր տեղակայել, միջուկային զենք ստեղծել եւ զորավարժություններ անցկացնել միայն երաշխավոր երկրների համաձայնությամբ։ Փոխարենը Կիեւը հույս ուներ անվտանգության միջազգային երաշխիքներ ստանալ «ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածի նմանությամբ» (բացառությամբ Ղրիմի, ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի տարածքների)։ Նախատեսվում էր՝ համաձայնագրերի երաշխավոր հանդես կգան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ եւ Չինաստան), ինչպես նաեւ Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Կանդան, Լեհաստանը եւ Թուրքիան: Սակայն այդ համաձայնագրի իրականացումը տեղի չունեցավ Ուկրաինայի վրա Անգլիայի ճնշման ներքո։ Նույն թվականի ապրիլին Պուտինը հայտարարեց՝ Կիեւը «հեռացել է»  Ստամբուլի պայմանավորվածություններից, եւ համաձայնագրի գործընթացը շարունակելու փոխարեն կողմերը բախվեցին «Բուչայում սադրանքի» հետ։

Ինչ վերաբերում է Էրդողանի այսպես կոչված «թեզին», ապա, ամենայն հավանականությամբ, խոսքը նրա նախաձեռնությանն է, որն արտահայտվել է Պուտինի հետ երկկողմ բանակցությունների ընթացքում՝ Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության 24-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Ընդհանուր առմամբ, այն հանգում է երկու դիրքորոշման՝ նախ հրադդարի մասին պայմանավորվածությունների ձեռքբերում, ապա խաղաղության համաձայնագիր՝ երաշխիքով, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։ Պեսկովը, մեկնաբանելով թուրքակն կողմի նախաձեռնությունն այն ժամանակ հայտարարել էր՝ «Էրդողանը միջնորդ չի լինի Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցություններում»: Այնուամենայնիվ, հետո Լավրովը ստիպված էր հերքել Քաթարի եւ Թուրքիայի միջնորդությաբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի գաղտնի շփումների մասին լուրերը։ Նրա կարծիքով՝ «համապատասխան տեղեկությունները հայտնվում են Ուկրաինայում Ռուսաստանի համար անընդունելի համաժողովի թեման զարգացնելու համար, որտեղ որոշում է կայացվել էներգետիկայի, պարենային անվտանգության եւ հումանիտար հարցերով աշխատանքային խումբ ձեւավորելու մասին»: Լավրովը, վկայակոչելով Պուտինին, «անհնար է անվանել ցանկացած բանակցություն Ուկրաինայի զինված ուժերի՝ Ռուսաստանի Կուրսկի մարզի տարածք մուտք գործելուց հետո»:

Այնուամենայնիվ, արդեն թուրքական կողմը տեղեկտվության իր լցոնումն իրականացրել է քաղաքական վերլուծաբան Էնգին Օզերի միջոցով։ Նա հայտարարել է․ «Ուկրաինայի տարածքում հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցոթյունները կարող են տեղի ունենալ Ադրբեջանում արդեն այս տարվա վերջին», եւ որ «այժմ Թուրքիայի միջնորդությունն այդ հարցում այլեւս չի քննարկվում»: Նման իրավիճակում Ռուսաստանի կողմից Թուրքիայի՝ որպես Մոսկվայի եւ Կիեւի միջեւ ենթադրյալ երկխոսության մեջ միջնորդի պահանջվածության կամ չպահանջվծության մասին զոնդային հատկության տեղեկատվական համադրություններից հետո Անկարայի դեսպան Բիլգիչը խորհրդատվական հանդիպում է պահանջել ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հետ եւ Գալուզինից ստացել համապատասխան պարզաբանումներ։ Ընդ որում, Թուրքիային կոչ են արել այդ ուղղությամբ պահպանել նախկին խաղաղ դիրքորոշումն այն իրավիճակում, երբ երկխոսության մասին խոսք լինել չի կարող խաղաղ բնակիչներին հարվածողների հետ:

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի