կարևոր
1078 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-11-09 12:12
Քաղաքական

Ադրբեջանի կազմակերպած արտահոսքը նոր զիջումների ողջամիտ կասկած է առաջացնում․ Արթուր Խաչատրյան

«Ադրբեջանի կողմից կազմակերպված արտահոսքն Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված արտահոսքն է՝ ցույց տալու համար, թե Ադրբեջանի դիրքորոշումն ինչ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Բաքվից նախօրեին խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է դրանց իսկությունը։ Դրանցից երկուսը, ըստ Ալիևի կառավարությունից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևի, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։

«Պահանջը, իհարկե, կա, որովհետև Ադրբեջանը չի ուզենա, որ սահմանին լինի ինչ-որ մեկը անկախ նրանից, լինի դա Եվրամիության դիտորդ, թե ՀԱՊԿ դիտորդ, թե աֆրիկյան համագործակցության դիտորդ, որպեսզի ինքը կարողանա անի, ինչ որ ուզում է, և Ադրբեջանը այդ տրամաբանության մեջ հետևողական է», - նշեց Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա՝ Բաքուն որևէ միջնորդ ընդհանրապես չի ուզում. - «Որովհետև եթե դու ուժեղ ես, դիմացինդ թույլ է, տետատետ հարաբերություններում դու կարող ես ցանկացած պահանջ ներկայացնել, եթե ինչ-որ չափով միջնորդավորված է, միջնորդը միշտ փորձում է բանակցությունները բանակցություններ դարձնել, բալանսի բերել և դրանից բացի, ձեռք բերված համաձայնության երաշխավորն է դառնում»։

Մանրամասները՝ տեսանյութում