կարևոր
463 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-11-13 12:27
Հասարակություն

Կա ողջամիտ կասկած, որ կարմիրբերետավորների շարքում ներգրավվում եք սադիստներին Խաչատրյանը՝ իշխող ուժին

«Կա ողջամիտ կասկած, որ կարմիրբերետավորների շարքում  ներգրավվում եք սադիստական հակվածություն ունեցող անձանց»,-ԱԺ-ում դիմելով Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
 

«Լավ է, որ ՆԳՆ աշխատակիցների առողջական հարցերը ուշադրության կենտրոնում են։ Վատ է, որ թմրանյութեր օգտագործող ոստիկաններ կան, վատ է, որ փորով ոստիկաններ կան։ Բայց ուզում եմ խոսել հոգևոր առողջության ստուգման անհրաժեշտության մասին ասաց Արթուր Խաչատրյանը։

«Խոսքս հատկապես վերաբերվում է սև և կարմիր բերետներին։ Չեք կարծո՞ւմ, որ ծառայության ացնելուց առաջ և ընթացքում պարբերաբար, որպես պարտադիր նախապայման, նրանք պետք է տեստավորվեն բռնության, ագրեսիվության հակվածության համար»,- ասաց պատգամավորը՝  հավելելով, որ բռնություն կիրառելու համար առ այսօր ոչ մի դատված բերետավոր չկա։

Մանրամասն՝ տեսանյութում։