կարևոր
3325 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-23 13:30
Քաղաքական

Բավական լուրջ  մտահոգություն է առաջացնում գյուղատնտեսության հարկումը․ Արթուր Խաչատրյան

Այս օրենսդրական փոփոխության մեջ ռիսկեր եմ տեսնում, որոնք մասին Կառավարությունը բացահայտ չի խոսում, բայց այդ ռիսկերը կան։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մի քանի անգամ փորձ է արվել հարկել խոպանչիներին։ Այսինքն մարդը եկամուտը ստանում է ոչ Հայսատանում, գալիս է Հայաստան իրեն հարկում են։ Այն, որ նման կարգավորում աշխարհի միայն մեկ երկրում է գործում, որ դու հարկ ես վճարում, անկախ դրանից, թե դու որտեղ  ես աշխատել կա, բայց մեծամասնությունը դա չի անում։ Այսինքն մեր հայրենակիցներն, ովքեր ՀՀ-ում չեն կարողանում աշխատանք գտնել, ստիված վերցնում են ձեռքը պանդուխտի ցուպը  և գնում են դուրս՝ այնտեղ աշխատում, ապրում են, մեղմ ասած, ոչ բարեկեցիկ կյանքով, կոպեկ-կոպեկ աշխատում են, փողը փոխանցում են այստեղ, հիմա Կառավարությունը պահանջում է, որ իրենք հայտարարարագրեն իրենց եկամուտները։ Այսօր  կհայտարարագրեն, վաղը դրանից կօգտվեն և կհարկեն»,- ասաց նա։

Պատգամավորը դիմելով ՔՊ-ին ասաց․ «Դուք ուզում եք հարկել այն մարդկանց, ում եկամուտի միակ աղբյուրը դրսից եկած փոխանցումներն են։ Մարդու հորեղբայրը ապրում է դրսում, փող է փոխանցում, դրա մասին հայտարարագրի, պարզ է չէ, որ դա Կառավարությունը չի անում հետաքրքրասիրությունը բավարարելու համար, դա անում է մի պարզ նպատակով՝ վաղ այդ մարդկանց հարկելու համար»,- ասաց նա։

ՀՅԴ-ական գործիչը կարծում է, որ բավական լուրջ  մտահոգություն է առաջացնում գյուղատնտեսության հարկումը․ «Այսինքն բոլորը հայտարարարագիր են ներկայացնելու՝ ներառյալ նրանք, ովքեր սեզոնին չարչարվում են 20 ժամ, կոպեկներ են աշխատում և էլի պետք է ներկայացնեն իրենց հայտարարագիրը՝ հաջորդ օրը ինչ-որ մի պահի հարկվելու համար»։