Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության կողմից երթի սահմանափակումներն ավելորդ լարվածություն ստեղծելու միտում ունեն: Այս մասին ԱԺ-ի մոտ հայտարարեց փաստաբան Վարազդատ Հարությունյանն` ի պատասխան ոստիկանապետի հորդորներին, որ հետ գնան:
Փաստաբանն ասաց, որ ակցիայի մասնակիցներն ակնկալում են պատասխան, թե ինչո՞ւ իրենց չեն թողնում շարունակել ակցիան ու ինչո՞ւ են այսքան շատ ոստիկաններ եկել Բաղրամյան– Դեմիճյան խաչմերուկ։
Ոստիկանության աշխատակիցն էլ պարզաբանեց, թե նախնական գործողությունը նրանք ձեռնարկել են` հաշվի առնելով ԱԳՆ–ի շենքի դիմաց օրեր առաջ տեղի ունեցած բախումները։
«Ուզում եմ հիշեցնել այն ուղեցույցի մասին, որով ղեկավարվում է ոստիկանությունը կամ ոստիկանական զորքերը, այդ ուղեցույցով նշված սկզբունքներն այս պահին խախտվում են, խախտվում են խաղաղ երթը խոչըդոտելով, և երկրորդ՝ էս մեծ մեքենաները, կասկաներով, վահաններով, հատուկջոկատայինների ներկայությունը հուշում է այն մասին, որ ոստիկանության կողմից կան նախատրամադրվածություն՝ որոշակի բախումների լինել կամ չլինելու վերաբերյալ»,- ասաց փաստաբանը։