կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-30 10:33
Հասարակություն

Դատավորների «պրոմըխ»-ն ու Կրակեմ Հրաչի որդու կազմակերպած արտահոսքը. «Հրապարակ»

Դատավորների «պրոմըխ»-ն ու Կրակեմ Հրաչի որդու կազմակերպած արտահոսքը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթին  տեղեկություններ են հասել, որ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի պաշտոնի իջեցման և Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի անհետացման պատճառը մի քրեական գործով «պրոմըխն» է։

«Ասում են, թե ինչ-որ գործով Ս. Ուզունյանն ու Տ. Սահակյանը մի բան այն չեն արել, հենց դա էլ դարձել է ճակատագրական։ Այնքան, որ Ուզունյանին կանչել ու ասել են՝ դիմումդ գրի գնա, իսկ վերջինս ընդամենը արձակուրդ գնալու դիմում է գրել ու անհետացել, իսկ Տիգրան Սահակյանին էլ համաձայնել են պահել նույն դատարանում՝ դատավորի կարգավիճակով։

Թե որ գործով և ինչ վրիպում են թույլ տվել համակարգի հնաբնակները, մեզ ճշտել չհաջողվեց, սակայն որոշ ուշագրավ մանրամասներ իմացանք։ Պարզվում է՝ այդ «վրիպումի» մասով արտահոսքը կազմակերպել է Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը։

Նա, ի դեպ, լարված հարաբերություններ ունի Ուզունյանի հետ, և այժմ չի բացառվում, որ վերջինիս պաշտոնանկությունից հետո դառնա դատարանի նախագահ։ Իսկ Տիգրան Սահակյանի պաշտոնը, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, կզբաղեցնի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։