Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եթե քաղաքացիները կորոնովիորուսի համաճարակը կանխելու համար սահմանված կանոնները չպահպանեն, ապա, ինչպիսի հարկադրանք էլ մենք փորձենք կիրառել, ինչպիսի քարոզչական աշխատանքներ էլ որ տանենք, պետության համար շատ դժվար կլինի»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով արտակարգ դրությունով պայմանավորված սահմանափակումներին։
Պատգամավորի խոսքով՝ քաղաքացիներից, նրանց իրավագիտակցությունից այսօր շատ բան է կախված, եթե քաղաքացիները մտահոգություններ, կանոնները պահպանելու անձնական շահագրգռվածություն չունենան, ապա շատ բարդ կլինի։
Դիտարկմանը, որ սահմանափակումները մեղմվել են, սակայն փակ և բաց տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջ կա, որին չենթարկվելու համար բարձր տուգանք է սահմանված, իսկ օրական մի քանի դիմակ գնելը զգալի գումար է կազմում և ուղղակիորեն հարվածում է քաղաքացու գրպանին, Խաչատրյանը պատասխանեց. «Լավ օրից չէ, որ այսօր հարկադրանքի այդպիսի միջոցներ են սահմանվել։ Այո, այսօր կան զրկանքներ և լուրջ զրկանքներ, բայց բոլորս պետք է տանենք հանուն մեր և շրջապատի կյանքի։ Նժարին դրված է մարդու առողջությունն ու կյանքը և մյուս կողմից՝ այդ կանոնների պահպանումը, որը որոշակի զրկանքներ է ենթադրում, սակայն դա անհամատեղելի է նժարի մյուս կողմում դրվածի՝ մեր կյանքի և առողջության հետ։ Հետևաբար՝ այս կանոնները պետք է պահպանել։ Որքան էլ ցանկացած սահմանափակում զրկանքներ առաջացնի, պետք է հասկանալ, որ այլ տարբերակ ուղղակի չկա»։
Հարցին, որ տեսակետ կա, որ արտակարգ դրության երկարացումն առավելապես քաղաքական նպատակ ուներ՝ այն է, լուծումներ գտնել առանց հանրաքվեի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար, քանի որ իշխանությունը վախենում է պարտվել հանրաքվեում, պատգամավորը պատասխանեց․
«Արտակարգ դրությունը բավականին դժվարացրեց իրավիճակը, քարոզարշավն արդեն սկսվել էր և մեծ թափով ընթանում էր, հիմա վաղուց ավարտել էինք այդ հանրաքվեն։ Սակայն կորոնավիրուսի պայմաններում դատաիրավական համակարգում իրականացվելիք բարեփոխումները կասեցվեցին, և քանի որ հասկանալի չէ, թե այս իրավիճակը որքան կտևի, պետք է համատեղել վիրուսի կանխարգելման հետ կապված միջոցառումները և բարեփումների գործընթացը: Չի՛ կարելի թողնել, որ բարեփոխումները կանգ առնեն կամ չշարունակվեն»։
Մանրամասները՝ տեսանյութում.