կարևոր
661 դիտում, 1 ամիս առաջ - 2024-11-05 12:44
Աշխարհ

Պենտագոնում պատրաստվում են ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի

Պենտագոնում պատրաստվում են ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի

Ընտրություններից հետո իրավիճակի սպասվող ապակայունացմանը նախապատրաստվելու շրջանակներում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ռազմական հետախուզությանը թույլատրել է օգնություն ցուցաբերել իրավապահ մարմիններին եւ քաղաքացիական այլ մարմիններին: Այս օգնությունը կարող է ներառել կրակ բացել խաղաղ բնակիչների դեմ պարտության համար: «Հայցվող օգնության տրամադրումը կարող է ներառել ուժի կիրառում, որը կարող է մահացու լինել՝ ներառյալ մահը կամ լուրջ մարմնական վնասվածքները։ Սա ներառում է նաեւ քաղաքացիկան իրավապահների ամբողջ աջակցությունն այն իրավիճակներում, երբ իրավապահներին եւ քաղաքացիական անձանց կամ խմբերի միջեւ կարելի է ողջամտորեն առճակատում ակնկալել», – ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության թիվ 5240.01 հրահանգում:

Red Group Mass Notification ընկերությունը, որը մասնագիտացած է արտակարգ դրության եւ քաղաքացիական անկարգությունների պայմաններում կապի ապահովման տեխնոլոգիաների ոլորտում, վերջերս իր ծառայություններն է առաջարկել պետական հաստատությւոններին, իրավապահ մարմիններին, մասնավոր ընկերությւններին, ընտրված անձանց եւ Ամերիկայի հասարակ քաղաքացիներին, որպեսզի նրանք պատրաստվեն, ընկերության վերլուծաբանների կարծիքով, անխուսափելի քաղաքացիական անկարգություններին՝ նոյեմբերյան նախագահական ընտրությունների ընթացքում եւ արդյունքների հիման վրա: «Մի սպասեք, մինչեւ ճգնաժամը սկսվի, սկսեք պատրաստվել այսօր։ Իմացեք, թե ինչպես Regroup-ի զանգվածային ահազանգման համակարգը կարող է օգնել ձեզ կառավարել հաղորդակցությունը, տեղեկացնել մարդկանց եւ ապահովել ձեր կազմակրպության անվտանգությունը ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո»,-ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: Հավանականությունը, որ Ամերիկան շուտով կկանգնի նոր քաղաքացիական պատերազմի, շատ ամերիկացիների համար անիրատեսական չի թվում:

Ըստ Rasmussen Reports-ի ազգային հարցմանԱՄՆ հավանական ընտրողների 41%-ը կարծում է՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ԱՄՆ-ում կարող է սկսվել երկրորդ քաղաքացիական պատերազմը, այդ թվում՝ 16%-ը, ովքեր նման սցենարը շատ հավանական են համարում: Ընտրողների 37%-ը կարծում է՝ եւս մեկ քաղաքացիական պատերազմ ավելի հավանական է, եթե Ջո Բայդենը հաղթի այս տարվա ընտրությւններում, մինչդեռ 25%-ը կարծում է, որ եւս մեկ քաղաքացիական պատերազմ ավելի հավանական է, եթե հաղթի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ-ում այժմ ամենատարածված ֆիլմը Ալեքս Գարլենդի «Քաղաքացիական պատերազմ» բլոկբաստերն է, «որը ցույց է տալիս ժամանակակից Ամերիկան, որը պատառոված է քաղաքացիական կռիվներով, որտեղ տարբեր անջատողական ուժեր պայքարում են բռնապետ նախագահի դեմ, որը երրորդ ժամկետով մնում է իշխանության ղեկին։ Այս նախագահն ակնհայտորեն նման է Թրամփին, բայց ֆիլմը չափազանց թույլ է վերաբերվում քաղաքականությանը. այն հիմնականում շահագրգռված է դաժանության տեսարնների՝ զանգվածային հուղարկավորությունների, բանտարկյալների խոշտանգումների, փոխհրաձգությունների եւ մահապատիժների համադրմամբ՝ առեւտրի կենտրոնների, ավտոլվացման կետերի եւ Սպիտակ տան սյուների ծանոթ ամերիկյան լանդշաֆտների հետ», – գրում է The New York Times – ը։ NYT-ի սյունակագիր Ռոս Դաուտատը չի հավատում, որ ԱՄՆ-ում ներկայիս սոցիալական եւ քաղաքական պառակտումը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: «Որպեսզի Միացյալ Նահանգներն իսկապես ընկղմվի զինված հակամարտության մեջ, բաժանվի պատերազմող ճամբարների, այլ ոչ թե պարզապես ընտրողների բեւեռացված բլոկների, ապա դուք պետք է փնտրեք ինչ-որ խզում, ինչ-որ աշխարհասփյուռ արտաքին կամ ներքին ուժ՝ որպես անհրժեշտ նախապայման։ Հնարավոր է՝ համաճարակը զգալիորեն ավելի վատ է, քան COVID-ը, որը ստիպում է պետություններին փակել սահմանները եւ պառակտել երկիրը շատ ավելի ուժեղ եւ կոշտ, քան, ասենք, Նյու Յորքի եւ Ֆլորիդայի համաճարկի դեմ պայքարի քաղաքականության տարբերությունը: Չինաստանը կգրավի Թայվանը, Հյուսիսային Կորեան կգրավի Հարավային Կորեան, ֆոնդային բորսան կփլուզվի Pax Americana-ի փլուզման պատճառով, իրեն վարկաբեկող հաստատւթյունը կկանգնի դեմգոգիայի եւ ապստամբության նոր ձեւերի հետ: Թերեւս սա արհեստական ինտելեկտի եզրին գտնվող ինչ-որ արմատական տեխնլոգիական զարգացում է, որը կփոխի սովորական կյանքի ուրվագծերը եւ կստեղծի ուտոպիզմի կամ հուսահատության նոր տրամադրություններ։ Հնարավոր է՝ սա իսկական կլիմայական ճգնաժամ է, ոչ թե պարզապես ջերմաստիճանի դանդաղ բարձրացում, այլ «պոչային ռիսկի» սցենարներից մեկը (tail risk արտահայտությունը նշանակում է ֆոնդային շուկայի ծայրահեղ անկայունություն) համաշխարհային աղետի», – գրում է Դաուտատը՝ ջանասիրաբար շրջանցելով ուկրաինական թեման։

Բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնը գնահատում է ԱՄՆ-ում երկրորդ քաղաքացիական պատերազմի հավանականությունը՝ համեմատելով 1861 եւ 2024 թվականների քաղաքական եւ սոցիալական դասավորությունները: Ամերիկյան հասարակության եւ քաղաքականության մեջ պառակտումը մեծանում է քաղաքացիական պատերազմի դիմակայության հին ուղիների երկայնքով, եւ ընտրությունները կարող են սրել իրավիճակը: Այս պառակտումը կարելի էր տեսնել 2020 թ-ի ընտրություններում «կապույտ» նահանգների միջեւ, որոնք քվեարկել էին Բայդենի օգտին եւ «կարմիր» նհանգների միջեւ, որոնք քվեարկել էին Թրամփի օգտին, ընդ որում՝ Թրամփի մահանգներից շատերը նրանց թվում էին, ովքեր դուրս եկան Միությունից 1861 թ-ինՍակայն երկու Ամերիկաների առաջացումը կարելի է դիտարկել նաեւ մի շարք սոցիալական խնդիրների համատեքստում, որոնք ավելի խորը տարաձայնություններ են արտահայտում, քան նրանք, որոնք ի հայտ են գալիս միայն ընտրություններում», – նշում է ԱՄՆ-ում մասնագիտացած կենտրոնի գիտաշխատող Բրյուս Սթոքսը։

1861 թ-ին Միացյալ Նահանգներում, հայտնի է, սկսվեց քաղաքացիական պատերազմը «Միության» (Հյուսիս) եւ «Համադաշնության» (Հարավ) միջեւ։

2020 թ-ին աբորտների ամենախիստ սահմանափակումներ ունեցող ԱՄՆ 15 նահանգներից բոլորը քվեարկել են Թրամփի օգտին, եւ նրանցից յոթն ի սկզբանե Համադաշնությունում էին:

2023 թ-ին հրազենի օրինականացման ամենաբարձր մակարդակ ունեցող 21 նհանգներից Թրամփի օգտին քվեարկել են 19 նահանգներ, որոնցից վեցը Համադաշնությունում էին։

2022 թ-ին 19 նահանգներից, որոնք ընդունել են օրենքներ, որոնք արգելում են քվեարկել առանց նույնականացման քարտի, 14-ը քվեարկել են Թրամփի օգտին, որոնցից յոթը Համադաշնությունում էին:

2023 թ-ին 23 նահանգներից, որոնք ընդունել են օրենքներ, որոնք սահմանափակում են տրանսգենդերների մասնակցությունը դպրոցական սպորտին եւ ԼԳԲՏ քարոզչությունը դպրոցական կրթության մեջ, 22-ը քվեարկել են Թրամփի օգտին, իսկ նրանցից ինը Համադաշնությունում էին:

«Ավելին, քաղաքացիական պատերազմի այս տարաձայնություններն այժմ ի հայտ են եկել ներգաղթի վերաբերյալ Սահմանադրական առճակատման մեջ։ Հունվարին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում կայացրեց՝ Տեխասը պետք է հեռացնի փշալարերը, որոնք նա տեղադրել էր Ռիո Գրանդե գետի երկայնքով, որպեսզի միգրանտներին թույլ չտա հատել այն: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոտը հրաժրվել է ենթարկվել՝ ասելով, որ նահանգների եւ Միացյալ Նահանգների միջեւ պայմանագիրը խախտվել է նախագահ Բայդենի՝ անօրինական ներգաղթը դադարեցնելու անկարողության պատճառով: Էբոթի ենթադրությունն այն մասին, որ ԱՄՆ Սահմանադրությունը պարզապես պայմանագիր է, որը պետությունները կարող են անտեսել իրենց հայեցողությամբ, հիշեցնում է 1861 թ-ին Համադաշնության հիմնավորումը միությունից դուրս գալու հնարավորության մասին», - գրում է Բրյուս Սթոքսը։

Բրիտանացի վերլուծաբանն ընդգծում է՝ Ամերիկայի գյուղացիների մեծ մասը դեմ է ներգաղթին, դժգոհ է Բայդենի թիմի կողմից Իսրայելի եւ Ուկրաինայի աջակցությունից, իսկ քաղաքային ընտրողները կտրականապես համաձայն չեն նրանց հետ, ինչն էլ ավելի է խորացնում հասարակության պառակտումը: Ամերիկացի հայտնի գրող, Տեխասի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Լինդը համաձայն չէ Բրյուս Սթոքսի հետ եւ կարծում է՝ Ամերիկայում քաղաքացիական պատերազմն ընթանալու է ոչ թե «կարմիր» եւ «կապույտ» նահանգների միջեւ, այլ մեգապոլիսների ներսում: «Ընտրությունների արդյունքներով շրջանների քարտեզները ցույց են տալիս, որ չկան կարմիր կամ կապույտ պետություններ։ Կան միայն կապույտ մայրաքաղաքներ, որոնք լողում են կարմիր օվկիանոսներում՝ ափից ափ: Փաստորեն, ԱՄՆ-ի գլխավոր քաղաքական ջրբաժանը տեղի է ունենում քաղաքային ագլոմերացիաների ներսում՝ խիտ կենտրոնների եւ թանկ ներքին արվարձանների միջեւ, որտեղ ապրում են բարձրագույն կրթւթյուն ունեցող էլիտաները եւ նրանց անհամաչափ թվով օտարերկրյա ծառաներ եւ սպասարկման աշխատողներ, եւ ավելի քիչ թանկ արտաքին արվարձաններ, որտեղ այժմ ապրում են բոլոր ռասաների բանվոր դասակարգի ամերիկացիների մեծ մասը: Ամերիկայի նոր քաղաքացիական պատերազմը տեղի կունենա յուրաքանչյուր մետրոպոլիայի տարածքում՝ թաղամասերի միջեւ, ասենք, ձախ - դեմոկրատական Մանհեթենի միջեւ՝ իր հարուստ եւ աղքատ ծայրահեղոթյուններով, եւ Նյու Յորքի թաղամասերի աշխատավոր եւ միջին խավը, որոնք հակված են քվեարկել հանրապետակնների օգտին, ինչպիսիք են Սթեյթեն Այլենդը, Քուինսի եւ Բրուքլինի մասերը: Իհարկե, Նյու Յորքի քաղաքացիական պատերազմը շատ երկար չի տեւի։ Ոչ ավելի, քան ոստիկանությունը, փրկարարները, բուժքույրերը, շենքերի սպասարկման անձնակազմը, ովքեր դուրս են գալիս արվարձաններից եւ հակված են քվեարկել հանրապետականների օգտին, Մանհեթենը կթողնեն բախտի քմահաճույքին: Դա կստիպի հարուստներին, ովքեր չեն կարող փախչել Հեմփթոնների երկրորդ տներ, թաքնվել իրենց բարձրահարկ շենքերում, մինչ հանցագործներն ու կողոպտիչները գրավում են փողոցները՝ այրելով եւ թալանելով․..»,- գրում է Մայքլ Լինդը իր բլոգում:

Չնայած ամերիկյան երկրորդ քաղաքացիական պատերազմի սցենարների զգալի տարաձայնություններին՝ արեւմտյան վերլուծաբանների մեծ մասը վստահ է, որ դա անխուսափելի է: Այն փաստը, որ Պենտագոնում արդեն սկսել են նախապատրաստվել նոյեմբերյան նախագահական ընտրությունների ընթցքում եւ արդյունքների հիման վրա քաղաքացիական անկարգությունները ճնշելուն, ընդ որում՝ օրինականացնում են քաղաքացիական բնակչության վրա կրակոցները, վկայում է այն մասին, որ ամերիկացի զինվորականներն իրենց հաշիվ են տալիս, որ երկրում քաղաքական իրավիճակի ապակայունացումը միանգամայն իրական է, եւ մտադիր են եթե չկանգնեցնեն այդ տագնապալի միտումները, ապա հաստատ՝ գլխավորել դրանք՝ հաստատելով դե ֆակտո ռազմական բռնապետություն: Ով էլ հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, իրական հաղթողը լինելու է խորքային պետությունը։

 

Վլադիմիր Պրոխֆատիլով 

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի