|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության հարցերով դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի դեմ պաշտպանական պատերազմի: Այդ մասին նա ասել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում. հայտնում է ТАСС-ը:
Բելոուսովի հայտարարությունը հաջորդել է այն բանին, երբ ՄԱԿ-ը դեմ է քվեարկել Մոսկվայի առաջարկած բանաձևի քննարկմանը: Մոսկվան բանաձև էր ներկայացրել ի պաշտպանություն ԱՄՆ-ի հետ կնքված Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի, որից ԱՄՆ-ը ցանկանում է դուրս գալ:
«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է պատերազմի, իսկ ԱՄՆ-ը նախապատրաստում է պատերազմը»,- ասել է նա` հավելելով, որ ՌԴ-ն կպաշտպանի երկրի տարածքային ամբողջականությունը, բնակչությանն ու իր սկզբունքները: