Ռուսաստանը պատրաստ է նպաստել Վենեսուելայում իշխանության և ընդդիմության միջև երկխոսության կայացմանը, միևնույն ժամանակ կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել «խեղդել» Վենեսուելայի տնտեսությունը` դրդելով երկիրը քաղաքացիական պատերազմի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեր կողմից խորհուրդ ենք տալիս ԱՄՆ-ին չսպառնալ Վենեսուելային, խեղդել նրա տնտեսությունը և դրդել նրան քաղաքացիական պատերազմի: Կոչ ենք անում Վենեսուելայի քաղաքական ուժերին պատրաստվել երկխոսության»,-ասել է Զախարովան: