Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
The National Interest-ը նկարագրել է, թե որ սցենարի դեպքում ԱՄՆ-ում կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ, որը կհանգեցնի ԱՄՆ-ի փլուզմանը:
«Միացյալ Նահանգները 2040-ականներին կլինի ժողովրդագրական անցման փուլում, հիմնականում՝ սպիտակամորթներից ոչ սպիտակամորթների: Սպիտակամորթ ամերիկացիները, հատկապես՝ պահպանողականները, չեն համաձայնի իշխանությունը կամովին զիջել տարբեր մաշկի գույն ունեցող մեծամասնությանը: Փոխարենը նրանք կփորձեն ուժով պահպանել ստատուս քվոն՝ իրենց գերիշխող դիրքը հասարակության մեջ։
Վաշինգտոնի համար վատագույն սցենարի դեպքում քաղաքացիական անկարգությունները կհանգեցնեն պետության քայքայմանը։ Դա թույլ կտա մյուս մեծ տերություններին՝ լրացնել Ամերիկայի անկմամբ միջազգային ասպարեզում ստեղծված վակուումը»,- գրում է պարբերականը: