|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ԱՄՆ-ն մտահոգված է ԿԺԴՀ-ի կողմից միջուկային փորձարկումների անցկացման հնարավորությամբ, շփումներ է պահպանում գործընկերների հետ, ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը:
«Մենք պահպանում ենք մտահոգությունը միջուկային փորձարկման հնարավորության վերաբերյալ։ Մենք գիտենք, որ Հյուսիսային Կորեան շարունակում է նախապատրաստություններ կատարել նման խմորումների համար «․․․» և այդ պատճառով մենք սերտ կապեր ենք պահպանում տարածաշրջանում մեր դաշնակիցների ու գործընկերների հետ», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ դա արվում է «եթե փորձարկումն իրականացվի, անհրաժեշտության դեպքում կարողանալ արագ արձագանքել դրան» նպատակով։
Չորեքշաբթի և հինգշաբթի Հյուսիսային Կորեան օրական երկու անգամ հրթիռային հարվածներ է իրականացրել: Հինգշաբթի առավոտյան արձակվել են երեք հրթիռներ, որոնցից մեկը, ենթադրաբար, միջմայրցամաքային էր: