կարևոր
715 դիտում, 1 ամիս առաջ - 2024-11-01 15:58
Աշխարհ

Ամպրոպ Մերձավոր Արեւելքում. ինչո՞վ կավարտվի Իսրայելի եւ Իրանի ռազմական դիմակայությունը

Ամպրոպ Մերձավոր Արեւելքում. ինչո՞վ կավարտվի Իսրայելի եւ Իրանի ռազմական դիմակայությունը

Հոկտեմբերի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին, հայտնում է ՑԱԽԱԼ-ը: Այս գիշեր Թեհրանում ենթադրաբար մի շարք պայթյուններ են հնչել։ Tasnim գործակալությունը եւ Mehr-ը գրել են ՀՕՊ-ի աշխատանքի մասին: Ավելի ուշ պայթյուններ են հնչել նաեւ Քերեջում եւ Շիրազում, հայտնել են  Al Jazeera и The Jerusalem Postը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է՝ երկիրը ենթարկվել է հրթիռային հարվածի, որի թիրախը եղել են «կենսական նշանակություն ունեցող ռազմական եւ ուժային օբյեկտները»: Fars գործակալությունը հայտնել է Իսրայելի կողմից «Թեհրանի արեւմոտքում եւ հարավ-արեւմուտքում մի շարք ռազմակայանների հարձակման մասին»: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է՝ «կետային հարվածներ» է հասցնում Իրանի ռազմական թիրախներին՝ ի պատասխան այդ պետութայն կողմից ամիսներ շարունակ շարունակվող հարձակումների «Մենք նպատակային եւ ճշգրիտ հարձակումներ ենք իրականացրել Իրանի ռազմական օբյեկտների վրա եւ կանխել ենք Իսրյելի պետության անմիջական սպառնալիքները», - հայտարարել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարին:

Ժամը 6: 00-ին (համընկնումը Մոսկվայի ժամանակով) ՑԱԽԱԼ-ը հայտնել է հարվածներն ավարտելու, ինքնաթիռներն Իսրայել վերադարձնելու եւ նպատակներին հասնելու մասին: The Jerusalem Postը նշում է՝ հարձակմանը մասնակցել է ավելի քան 100 ինքնաթիռ, այդ թվում՝ նորագույն Ֆ-35-ը: Հարձակումը տեւել է մի քանի ժամ։ The Washington Postը հայտնում է՝ հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թվում են ՀՕՊ օբյեկտները եւ հրթիռների արտադրության գործրանները: Թեհրանում պայթյուններ են լսվել, հայտնում են իրանական ԶԼՄ-ները, իսկ իշխանւթյունները հայտարարել են՝ ՀՕՊ համակարգերն ակտիվացվել են առնվազն երկու անգամ, հարվածները որոշ շրջաններում «սահմանափակ վնաս» են հասցրել: Իսրայելական ռազմական աղբյուրը CNN-ին հայտնել է՝ հավածները չեն տարածվել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա: Աղբյուրի տվյալներով՝ հարձակումը «100 տոկոսով իրականացվել է Իսրայելի կողմից», սակայն ՑԱԽԱԼ-ը շարունակում է «սերտ համագործակցությւնն» ԱՄՆ-ի հետ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում: Իսրայելի պաշտոնյաները,  գրում է CNN-ը, այդ թվում՝ Նեաթնյահուն, ԱՄՆ-ին հավաստիացրել են՝ Իրանին պատասխան հարվածը կսահմանափակվի ռազմական նպատակներով, այլ ոչ թե նավթային կամ միջուկային օբյեկտներով: Զանգվածային հարձակումը տեղի է ունեցել վերջին օրերին Իսրայելի իշխանույունների կողմից հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ 200 բալիստիկ հրթիռների արձակմանն արձագանքելու բազմաթիվ խոստումների ֆոնին: Ամերիկյան Аxios պորտալը հայտնում է, որ Իսրայելը հարձակումից առաջ հաղորդագրություն է ուղարկել Իրանին եւ նախազգուշացրել պատասխան քայլերի մասին: Ըստ երեք աղբյուրների՝ իսրայելական ուղերձը փորձ էր սահմանափակել Իսրայելի եւ Իրանի միջեւ շարունակվող հարվածների փոխանակումը եւ կանխել ավելի լայն էսկալացիան: Աղբյուրների խոսքով՝ իսրայելական ուղերձն իրանցիներին է փոխանցվել ուրբաթ մի քանի երրորդ անձանց միջոցով։ «Իսրայելցիները նախապես հասկացրել են իրանցիներին, թե ինչ են պատրաստվում ընդհանուր առմամբ հարձակման ենթարկել, իսկ ինչը՝ ոչ», - հայտնել է Аxios ի աղբյուրներից մեկը։ Երկու այլ աղբյուրներ հայտնել են՝ Իսրայելը նախազգուշացրել է իրանցիներին չպատասխանել հարձակմանը եւ ընդգծել, որ եթե Իրանը պատասխան քայլեր ձեռնարկի, Իսրայելը եւս մեկ, ավելի նշանակալի հարձակում կիրականացնի, հատկապես, եթե սպանվեն կամ վիրավորվեն իսրայելցի քաղաքացիական անձինք: Իսրայելական հարձկման առաջին ալիքը կենտրոնացած էր Իրանի ՀՕՊ համակարգի վրա, իսկ երկրորդ եւ երրորդ ալիքները կենտրոնացած էին հրթիռային եւ անօդաչու բազաների եւ զենքի արտադրության վայրերի վրա: Իրանը հայտարարել է, որ հետ է մղել իսրայելական հարձակումը, եւ որ ամբողջ երկրի ռազմական օբյեկտներին միայն «սահմանափակ վնաս է հասցվել»: Al Mayadeen հեռուստաալիքը հայտարարել է, որ Իրանի հակաօդային պաշտպանւթյան ուժերը հաջողությամբ հետ են մղել ՑԱԽԱԼ-ի հարվածների մեծ մասը: Սակայն The Jerusalem Post պարբերականը պնդում է՝ իրանական ՀՕՊ համակարգը չի կարողացել որսալ Իսրայելի արձակած հրթիռներից եւ ոչ մեկը:

Իսրայելի պաշտպնության բանակի ներկայացուցիչ կոնտչ-ադմիրալ Դանիել Հագարին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է՝ եթե Իրանը սրի իրավիճակը՝ ի պատասխան իսրայելական հարվածների, Իսրայելը ստիպված կլինի պատասխանել: ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է՝ ԱՄՆ-ն չի մասնակցել իսրայելական գործողությանը, Իրանի պատասխանի դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին նման հարձակումից: «Դա պետք է վերջ դնի Իսրայելի եւ Իրանի միջեւ ուղղակի ռազմական փոխանակմանը», – հավելել է նա: - Եթե Իրանը կրկին հարձակվի Իսրայելի վրա, հետեւանքներ կլինեն։ Մենք այդ մասին հյտնել ենք Իրանին ուղղակի եւ անուղղակի կերպով»։ Իսրայելական հարվածից առաջ Իրանին հաղորդագրությունների փոխանցման ուղիներից մեկը Նիդեռլանդների արտգործնախարար Գասպար Ուելդկամպ էր: «Ես Իրանի արտգործնախարարի հետ խոսել եմ պատերազմի եւ տարածաշրջանում լարվածության սրման մասին։ Ինչ վերաբերում է վերջինիս՝ ես զսպվածության կոչ արեցի։ Բոլոր կողմերը պետք է աշխատեն հետագա էսկալցիան կանխելու ուղղությամբ», - գրել է Վելդկամպը X-ում իսրայելական հարձակումից մի քանի ժամ առաջ: ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են՝ ակնկալում են, որ Իրանը կպատասխանի իսրայելկան հարձակմանը առաջիկա օրերին, սակայն սահմանափակ կերպով, ինչը թույլ կտա Իսրայելին դադարեցնել «ակն ընդ ական» ցիկլը: «Մեր նպատակն է արագացնել դիվանագիտությունը եւ նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արեւելքի տարածաշրջնում։ Մենք կոչ ենք անում Իրանին դադարեցնել իր հարձակումներն Իսրայելի վրա, որպեսզի ռազմական գործողությունների այս ցիկլը կարողանա ավարտվել առանց հետագա էսկալացիայի», - ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Շոն Սեւեթը։ Իսրայելի եւ Իրանի միջեւ լարվածության աստիճանի նվազեցման գործում առանցքային դեր է փորձում խաղալ ԱՄՆ-ն։

Հոկտեմբերի 19-ին հայտնի է դարձել՝ Իրանին հարված հասցնելու համար Իսրայելի նախապատրաստման մասին հույժ գաղտնի փաստաթղթերը, որոնք թվագրված են հոկտեմբերի 15-ին եւ 16-ին, սկսել են համացանցում տարածվել ուրբաթ այն բանից հետո, երբ հրապարակվել են Middle East Spectator Telegram-ով: CNN հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ն հետաքննություն է սկսել իր գաղտնի հետախուզական տվյալների արտահոսքի փաստով: Բայդենն արտահոսքի օրը հաստատել է՝ Վաշինգտոնին հայտնի են Իսրայելի համապատասխան ծրագրերը։ Հոկտեմբերի 24-ին Тhe Times-ը հայտնել էր՝ Իսրայելը ստիպված է եղել հետաձգել Իրանի դեմ պատասխան հարձակումը՝ ԱՄՆ-ում դրա մասին գաղտնի ռազմական տեղեկտվության արտահոսքի պատճառով: The New York Timesը հոկտեմբերի 25-ին հայտնել էր Իսրայելի հարձակման դեպքում հազար հրթիռ արձակելու Իրանի պատրաստակամությն մասին: Իրանցի չորս պաշտոնյաներ լրագրողների հետ զրույցում հայտարարել են` Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զինվորականներին ասել է` իրանական հաշվեհարդարի չափը կախված կլինի նրանից, թե որքան լուրջ կլինի ՑԱԽԱԼ-ի հարվածը: Իսրայելի վերջին հարձակման ամենակարեւոր արդյունքն այն էր, որ հարվածներ չեն հասցվել իրանական միջուկային օբյեկտներին։

Մինչդեռ Իսրայելն իրանական միջուկային օբյեկտների հարձակումների մեծ եւ հաջող փորձ ունի, չնայած Իսրայելը պաշտոնապես հերքում է դա: «Տարիներ շարունակ Իրանը հարվածից հետո հարված է ստացել Իսրայելից՝ նրա ատոմային գիտնականների սպանությունները..., պայթյուններ միջուկային եւ ռազմակայաններում, կիբերհարձակումներ, միջուկային ծրագրի հետ կապված փաստաթղթերի գողություն»,-պնդում էր NYT-ն: 2010 ին Իրանի ատոմային ենթակառուցվածքի կրիտիկական օբյեկտները, այդ թվում՝ «Բուշեր» ատոմակայանը, վարակվել էին Stuxnet համակարգչային վիրուսով։ Իսկ 2020ի հուլիսին պայթյուն է տեղի ունեցել Նաթանզում ուրանի հարստացման իրանական գլխավոր կենտրոնում։ Վերջերս Թեհրանն Իսրայելին սպառնացել էր» հայելային հարվածներով» իր միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարձակվի իրանական օբյեկտների վրա։ «Սիոնիստական հակառակորդի միջուկային կենտրոնները նույնականացված են, եւ բոլոր նպատակների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը մեր տրամադրության տակ է, այսպես ասած, հնարավոր գործողությոններին արձագանքելու համար։ Մենք մեր ձեռքերում ձգան ենք պահում՝ նշված թիրախները ոչնչացնելու համար հզոր հրթիռներ արձակելու համար», - ապրիլին հայտարարել է պահապաննեի կորպուսի՝ իրանական միջուկային օբյեկտների պաշտպանության ստորաբաժանումների հրամանատար Ահմադ Հաքթալաբը։

Ներկայիս իրականության մեջ կարելի է ակնկալել Իսրայելի եւ Իրանի միջեւ հարվածների փոխանակման աստիճանական դադարեցում։ Սակայն այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը, Իրանը պետք է պատրաստվի Իսրայելի հետ լիարժեք ռազմական հակամարտության։

 

Վլադիմիր Պրոխվատիլով

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի