կարևոր
3643 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-24 17:38
Քաղաքական

Իրանի «միջուկային գործարքի» փլուզումը կսրի իրավիճակը Մերձավոր Արեւելքում

Իրանի «միջուկային գործարքի» փլուզումը կսրի իրավիճակը Մերձավոր Արեւելքում

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը կամ Իրանի հետ «միջուկային գործարքը» պայմանավորվածությունների փլուզման եզրին է: Նրա խոսքով` «Իրանի հետ գործարքը կանգ է առել այն կետում, որտեղից կարող է սկսվել շարժում դեպի համաձայնագրի լիակատար փլուզում»: Բայց միեւնույն ժամանակ ընդգծել է՝ դիվանագիտական աշխատանքի ռեսուրսը «դեռ լիովին սպառված չէ», եւ որ «ռուսական կողմը շարունակում է ազդել ընդդիմխոսների վրա` գործարքի ձախողումից խուսափելու համար»: Ի՞նչ է կատարվում, չէ՞ որ դեռ վերջերս կողմերը խոսում էին այդ գործարքի շուրջ արաբական երկրներից մեկի միջնորդությամբ կուլիսային անուղղակի բանակցությունների մասին։ Այս մասին ասում է Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Ռուսաստանի փոխարտգործնախարարը հիշեցրել է՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի քննարկմանն են ներկայացրել «Իրանին դատապարտող ապակառուցողական բանաձեւ»: Ընդ որում, ըստ The New York Times թերթի, ԱՄՆ վարչակազմը, որը Օմանի միջնորդությամբ Իրանի հետ փակ բանակցությւոններ էր վարում միջուկային համաձայնագրի շուրջ, ի սկզբանե չի ցանկացել քվեարկել ՄԱԳԱՏԷ-ի «հակաիրանական բանաձեւի» կոշտ տարբերակի օգտին: Վաշինգտոնը եվրոպացի գործընկրներին կոչ էր անում մեղմել փաստաթղթում տեղ գտած ձեւակերպումները` մտավախություն ունենալով, որ Իրանը կարող է փաստաթուղթն ընկալել որպես ազդանշան իր միջուկային ծրագրի ուժեղացման համար:

Իրանը, կարծես, հույս ուներ, որ ԱՄՆ-ն կվաճառի իր որոշումը, սակայն փաստաթղթում փոփոխույոուններ կատարելուց հետո նրանք կողմ քվեարկեցինԴա նշանակում է՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ Օմանի երկխոսությունը դադարեցվել է։ Իսկ եթե վերադառնանք ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւին, ապա դրանում նշվում է՝ Իրանի հարստացված ուրանի պաշարները գերազանցել են թույլատրելի սահմանը 30 անգամ, եւ որ նա ունի 142,1 կիլոգրամ ուրան, որը հարստացված է մինչեւ 60 տոկոս: Դա արեւմտյան որոշ փորձագետների հիմք էր տալիս հայտարարելու, որ Իրանը կամ արդեն ստեղծել է, կամ գտնվում է «միջուկային զենքի ստեղծման շեմին»։ Ի դեպ, սա այն դիրքորոշումն է, որը պնդում է Իսրայելը, եւ դա հարված է Բայդենի վարչակազմին, որը փորձել է դուրս գալ փակուղուց իրնական միջուկային դոսյեի շատ հարցերի շուրջ` Իրանի որոշակի նոր պարտավորությունների հետ նոր համաձայնության հասնելու միջոցով: Սակայն  խնդիրը նաեւ այն է, որ միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների քողի տակ ԱՄՆ-ը քննարկել է Իրանի եւ Մերձավոր Արեւելքի իրավիճակը Գազայում ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատրազմի համատեքստում, եւ նման բանակցությունները դեր են ունեցել Լիբանանում «Հեզբոլլահի» զսպման գործում։ Թեհրանի համալսարանի Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մոհսեն Ջալիլունդը հայտարարում է․ «ԱՄՆ-ն եւ Իրանը լուծել են ոչ միայն միջուկային հավասարումը, այլեւ դրա մեջ մտցրել են բազմաթիվ նոր հեռանկարային անհայտներ»։ Այժմ ԱՄՆ - ն հետ է կանգնել Իրանի հետ պայմանավորվածություններից, ինչը կարող է տարածաշրջանում իրավիճակի սրման նախադրյալ դառնալ», - եզրափակում է Տարասովը։

 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի