Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաշինգտոնը չի կասկածում, որ Իրանը կապ ունի Օմանի ծոցում նավթատար նավերի վրա հարձակման հետ, և մտադիր է ներկայացնել դրա ապացույցները: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է Fox News-ի եթերում. հայտնում է ТАСС-ը:
«Ակնհայտ է` այնտեղ ինչ է կատարվել»,- ասել է նա:
Ըստ Պոմպեոյի` դրանք հարձակումներ են եղել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից: «Որևէ կասկածներ դրանում չկան: Հետախուզական տվյալներ և ապացույցներ կան: Աշխարհը կտեսնի դրանց մեծ մասը»,- հավելել է նա:
Բացի այդ` CBS-ի հետ զրույցում Պոմպեոն խոսել է Իրանին զսպելու մասին: Հարցին` ԱՄՆ-ն դիտարկո՞ւմ է ռազմական դիմակայության հնարավորություն, նա պատասխանել է. «Իհարկե»:
Պոմպեոյի խոսքով, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկացրել է, որ չի ցանկանում պատերազմի գնալ:
Հիշեցնենք, որ Օմանի ծոցում հարձակում է տեղի ունեցել երկու նավթատար նավերի վրա, նավաստիները փրկված են: Խոսքը Front Altair (Նորվեգիա) և Kokuka Courageous (Պանամա) նավերի մասին է: