| 
                            Փոխարժեքներ
                                                        30 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 8353 դիտում,
        
            8353 դիտում,  2 տարի առաջ - 2023-09-07 20:09
            2 տարի առաջ - 2023-09-07 20:09  
         
                
            ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Վիետնամ, որը նախատեսված է սեպտեմբերի 10-ին, ըստ նրա խորհրդականների, պետք է խորհրդանշի [ԱՄՆ] վարչակազմի «Չինաստանի հետ առճակատումն ուժեղացնելու հանձնառությունը»։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ըստ թերթի` նախագահի խորհրդականները կարծում են, որ այս այցը «կցուցադրի Բայդենի առաջնորդությունը համաշխարհային հարթակում» և թույլ կտա նրան առանձնանալ Հանրապետական կուսակցության անդամներից, ովքեր ներկայումս հավակնում են ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես հանրապետական առաջադրվելու իրավունքի համար:
Ամերիկյան Asia Group խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Նիրավ Պատելի խոսքով` նախագահի այցը Հանոյ կլինի մի տեսակ «հաղթական երթ [ի դեմս] Ասիայի բազմաթիվ քննադատների և թերահավատների, հատկապես նրանց, ովքեր կարծում են, որ Միացյալ Նահանգները հարաբերական անկման մեջ է»,- հստակեցնում է Politico-ն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը մեկնել է Նյու Դելի՝ մասնակցելու «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ Սպասվում է, որ G20-ի գագաթնաժողովից հետո ամերիկացի ԱՄՆ առաջնորդը կմեկնի Վիետնամ, որտեղ սեպտեմբերի 10-ին կայցելի Հանոյ և բանակցություններ կվարի Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Տրոնգի հետ: