|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ագրարային Համալսարանի 2-րդ մասնաշենքը Կառավարությունը պատրաստվում է հանձնել Հայաստանում ֆրանսիական համալսարանին:
Համալսարանի աշխատակիցները նախաձեռնել էին մասնաշենքի հանձնման գործընթացի դեմ ստորագրահավաք և խնդրո առարկայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, Ֆրանսիայի դեսպանին, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանին: Վերջիններս կամ չեն պատասխանել աշխատակիցների նամակներին, կամ բանավոր հերքել են մասնաշենքի հանձնման մասին լուրերը:
Հայտնել էինք՝ Yerkir.am-ի տրամադրության տակ էր հայտնվել մասնաշենքի հանձնման վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր բուհի անձնակազմը հավաքվելու է Ագրարայինի բակում, որտեղից բողոքի երթով շարժվելու են դեպի Կառավարության շենք։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։