Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Այստեղ բուհի կոլեկտիվին հուզել են Երեւանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի եւ ՎՊՄԻ-ի հնարավոր միավորման դեպքում ուսումնական նոր ծրագրերի, նյութատեխնիկական բազայի համալրման, մինչ միավորումը կատարվելիք հավատարմագրման գործընթացին առնչվող հարցեր, իսկ ուսանողներին՝ մասնաշենքերի պահպանման խնդիրը:
«Եկել եմ ձեզ ևս մեկ անգամ լիցքավորելու, նաև լիցքավորվելու ձեր էներգիայով, ձեր ներուժով, ձեր պատրաստակամությամբ, որովհետև, այո, դժվար է լինելու, առաջին մեկ-երկու տարին դժվար է լինելու՝ մինչև ծրագրերը թարմացվեն, մինչև դասախոսական կազմի վերապատրաստումներ կատարենք, ուսումնական գրականությունը ապահովենք: Ցավոք սրտի, լավ գործերը դժվար է անել, բայց ես գիտեմ, որ մենք միասին այս գործը անելու ենք»,- նշել է Աշոտյանը` վստահեցնելով, որ երկու բուհերի մասնաշենքերի օտարման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են. «Սա զավեշտալի է, քանի որ նման ցանկություն որեւէ մեկը չի ունեցել և չունի, և զավեշտալի է, որովհետեւ երբեք այդ գրածները չեն արդարացել: Այդ ամենը սուտ է, աբսուրդ է, զավեշտ է, ամոթ է»:
Աշոտյանը նշել է նաեւ, որ բուհերի միավորումը հենց վանաձորցիների պահանջն է եղել ու ակնկալիքը: