Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է․
«Հարգելի բժիշկներ, պարզվում է, որ ձեր անհատական լիցենզավորման գործընթացը, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, կազմակերպվելու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, քանի որ ԲԿ-ն ԱՆ ենթակայության է (դեռ), ունի «Բժշկական զեկույցի օր», «Բուժքույրերի ուսումնական ակումբ», «Ամսագրային ակումբ» (մեջբերումը կառավարության որոշման նախագծից է, որի համար հպարտ քաղաքացիների վճարած հարկերից 550,0 մլն դրամ է հատկացվում սիմուլյացիոն կենտրոն ստեղծելու համար՝ ծրագրի առաջին փուլում, այսինքն դեռ գումարներ կհատկացվեն նաև երկրորդ փուլում։
Իհարկե չքննարկելով Սիմուլյացիոն կենտրոնի անհրաժեշտությունը, հասկանալի չէ կամ գուցե հասկանալի է, թէ ինչու հենց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ը, որը ընդհամենը բազմապրոֆիլ հիվանդանոց է: Հայաստանում բուժաշխատեղների կրթությամբ և որակավորմամբ զբաղվում են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ը:
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ը հիմնադրվել է 1930 թվականին, բուհում աշխատում են ավելի քան 1100 դասախոսներ,171 գիտությունների դոկտորներ են, 504 գիտությունների թեկնածուներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոսներ, բժշկական մայր բուհում այսօր կրթություն է ստանում ավելի քան 8000 ապագա բժիշկ։ Ուսումնագործնական և գիտահետազոտական աշխատանքները կազմակերպվում են գործող 100-ից ավելի ամբիոններում, Երևանի առաջատար կլինիկական բազաներում ու գիտահետազոտական կենտրոններում (ակնարկս չիմացողների համար է): Իսկ գնահատվե՞լ է մայր բուհի կրթական ռեսուրսները, իսկ կարող է պարզվի, որ ստեղծվող կենտրոնը արդեն իսկ գործում է մայր բուհում և ընդամենը շատ ավելի փոքր գումարներով կարելի է արդիականացնել:
Բայց ոչ, կենտրոնը ստեղծվում է, որ ստուգի 1100 դասախոսների, 171-ը գիտությունների դոկտորների և 504-ը` գիտությունների թեկնածուների և ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոսների աշխատանքը՝ մեջբերում կառավարության որոշման նախագծից։
«Սիմուլյացիոն կենտրոնի առավելություններից մեկը ուսումնական գործընթացի վերլուծության և գնահատման համակարգն է, որը թույլ է տալիս հստակ գնահատել առանձին կամ ընդհանուր ծրագրերի արդյունավետությունը և իրականացնել դրանց շարունակական բարելավումը»։
Հ.Գ. Մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմը և բժշկական հանրույթը լուռ են․ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում․․․»։