կարևոր
742 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-30 12:18
Հասարակություն

Ագրարայինին հասցեագրված Փաշինյանի նամակը վրդովվեցրել է դասախոսներին․ վաղը բողոքի երթով կշարժվեն Կառավարություն

Ագրարայինին հասցեագրված Փաշինյանի նամակը վրդովվեցրել է դասախոսներին․ վաղը բողոքի երթով կշարժվեն Կառավարություն

Yerkir.am-ի տեղեկություններով Ագրարային համալսարանի դեկանները, պրոֆեսորադասախոսaկան կազմն այսօր առավոտյան հավաք են կազմակերպել բուհի բակում և իրենց մտահոգություններն ու բողոքի ձայնը բարձրացրել՝ Կառավարության որոշման կապակցությամբ։ Բանն այն է, որ հոկտեմբերի 29-ին Ագրարային համալսարանը վարչապետ Փաշինյանից ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից նամակներ է ստացել, ըստ որի՝ բուհի 2-րդ մասնաշենքի ուղիղ կեսը վերցնում են Ագրարային համալսարանից և անհատույց օգտագործման իրավունքով տարածքը տրամադրում Ֆրանսիական համալսարանին։

Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Ագրարային համալսարանի ֆիզիկայի դասախոս Գվիդոն Մատինյանի հետ, ով նշեց, որ ձևական կողմն ապահովելու համար նախարարությունը դիմել է բուհի դեկաններին, դասախոսական անձնակազմին՝ կարծիք հայտնելու։

«Դեկաններն իրենց  կարծիքների հիմնավորումը ներկայացրել են Գիտության կոմիտե, բոլոր դեկանները կարծիք են գրել, որ անընդունելի գործընթաց է, որն ամբողջապես կխանգարի բուհի կրթական գոծընթացը։ Իրենց համար, ըստ էության, Ագրարային համալսարանն ավելորդություն է։  Եթե էս կառավարության համար Ագրարային համալսարանն ավելորդություն է, ուրեմն ավելորդն այս կառավարությունն է»,-ասաց բուհի դասախոսը՝ հավելելով․ «Պոլիտեխնիկն ունի 24-ից ավելի կորպուսներ, որոնց կեսից ավելին դատարկ է , ի՞նչ են ուզում Ագրարային համալսարանից․․․ Մենք լսարանային ֆոնդ չունենք, Ագրարայիյն համալսարանից առանց այդ էլ  խլել են 3-րդ և 4-րդ մասնաշենքերն ու տվել ԲԴԽ-ին, մնացել է ընդամենը 3 մասնաշենք, եե դրանք էլ վերցնեն բուհից Ագրարայինը զրկվում է դաս անելու, հետագայում էլ՝ կրթական լիցենզիա ձեռքբերելու հնարավորությունից, այսինքն՝ Ագրարային համալսարանը, ըստ էության, լուծարում են»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը։
 

Նրա խոսքով՝ վաղն առավոտյան 9։30 բուհի անձնակազմը, շուրջ 300 հոգի, հավաքվելու է Ագրարայինի բակում, որտեղից բողոքի երթով շարժվելու են դեպի Կառավարության շենք։  

Հերմինե Զեյնալյան