կարևոր
622 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-29 15:55
Աշխարհ

Ույղուրների համագումարը Սարաեւոյում. արեւմտյան քարոզչություն եւ չինական պատասխան

Ույղուրների համագումարը Սարաեւոյում. արեւմտյան քարոզչություն եւ չինական պատասխան

Հոկտեմբերի 24-ից 27-ը նախկին Հարավսլավիայի Բոսնիա եւ Հերցեգովինայի Հանրապետության մայրաքաղաք Սարաեւոյում տեղի է ունեցել Մյունխենում տեղակայված համաշխարհային Ույղուրական Կոնգրեսի (WUC) հերթական՝ 8րդ գլխավոր համաժողովը՝ փախած ույղուր ազգայնականների համագումարը, որոնք լքել են Չինաստանը քաղաքական դրդապատճառներով։ Նմանօրինակ նախորդ միջոցառումը տեղի է ունեցել երեք տարի առաջ՝ 2021 թ-ի հոկտեմբերին։ Մի քանի տասնյակ երկրներից պատվիրակներ հավաքելու հայտարարված նպատակը WUC -ի ղեկավարության ընտրությւոնն է եւ գործողութունների ռազմավարության վերաբերյալ ընդհանուր մոտեցումների մշակումը: «Երեք տարին մեկ անցկացվող այս ազատ եւ արդար ընտրությունները ցույց են տալիս հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ կտրուկ հակադրվում են Պեկինի կողմից մեր հայրենիքում տոտալիտար կառավարման պարտադրմանը», - ասվում է ույղուր մտավորականների սեպտեմբերյան ուղերձում, որոնք մեղադրում են «Չինաստանի կոմունիստական ռեժիմին» բազմաթիվ հանցագործւթյունների մեջ եւ Պեկինին սպառնում են միջազգային դատարաններում հայցերով:

Պեկինում միջոցառումը ոչ առանց պատճառի հակաչինական են համարում, մինչդեռ կոնգրեսի մասնակիցները պնդում են՝ Սարաեւոյում չինացի դիվանագետները «համակարգված եւ ագրեսիվ արշավ» են կազմակերպել նրա անդամների եւ պատվիրակների դեմ՝ սպառնալով, մասնվորապես, արտահանձնել «կոնգրեսի» նախագահ Իսա Դոլկունին: WUC պաշտնական ներկայացուցիչ Զումրեթա Արկինը բողոքել է Իռլանդիայում, Ավստրալիայում, Թուրքիայում, Գերմանիայում, Ուզբեկստանում ույղուր ակտիվիստների հասցեին չինական իշխանությունների սպառնալիքներից, ինչի արդյունքում «մեր ընտրված հինգ պատվիրակները հրաժարական են տվել իրենց պաշտոններից։ Ուզբեկստանում պետական պաշտոնյաները այցելել են մեր ընտրված պատվիրակներին եւ սպառնացել նրանց չմասնակցել գլխվոր ասամբլեային»: Իսկ հոկտեմբերի 21-ին հաքերները կոտրել էին Կոնգրեսի համակարգչային համակարգը, գողացել նրա պաշտոնյաների անձնական տվյալները եւ այդ տեղեկատվությունն օգտագործել շանտաժի նպատակով։ Չինաստանի դեսպանատունը չի մեկնաբանում իրավիճակը, սակայն գործերի ժամանակավոր հավատարմատար Միաո Դակեն Սերբական Հանրապետության ռադիոյին եւ հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է՝ Կոնգրեսը Բոսնիան օգտագործում է «հակաչինական անջատողական գործունեություն» իրականացնելու եւ Չինաստանի Սինցզյան նահանգում իրավիճակի մասին ստեր տարածելու համար: Սինցզյանի հետ կապված հարցերը Չինաստանի ներքին խնդիրներն են։ Մենք վճռականորեն դեմ ենք ցանկացած մարդու կամ ուժի, որը հարձակվում եւ զրպարտում է Չինաստանին՝ կրոնական ազատության կամ մարդու իրավունքները հարգելու համար պայքարի պատրվկով»: Երկուշաբթի չինացի դիվանագետը հանդիպել է Սերբիան ներկայացնող Բոսնիայի եռակողմ նախագահության անդամ Ժելկո Ցվիյանովիչի հետ՝ Սարաևոյում ույղուրների հավաքույթը բնութագրելով որպես կոպիտ միջամտություն Չինաստանի ներքին գործերին: 2021 թ-ին Բոսնիա և Հերցեգովինան ՄԱԿ-ում համատեղ հայտարարություն է ստորագրել, որում մտահոգություն է հայտնել ույղուրների իրավունքների խախտման վերաբերյալ։ Բոսնիացի սերբերի քաղաքական առաջնորդ Միլորադ Դոդիկը, որն այդ ժամանակ Բոսնիայի նախագահության անդամ էր, ավելի ուշ պահանջել է հետ կանչել այդ ստորագրությունը:

Մոտ 14 մլն մահմեդական ույղուրներ ապրում են Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում։ Ույղուր ազգայնականների ագրեսիվ մասը ձգտում է հասնել Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի հետ սահմանակից հսկայական երկրամասի անկախությանը՝ լի լի տարբեր բնական ռեսուրսներով, որոնց համար աշխարհում կատաղի դիմակայություն է ծավալվում։

2000-ական թվականներին Ռուսստանում արգելված «Արեւելյան Թուրքեստանի իսլամական կուսակցությն» զինյալների եւ ադեպտների կատարմամբ ահաբեկչության գործողությունները բավականին լայն բնույթ ստացան։ Աջակցություն ստանալու համար կրոնական մոտիվացված գաղափարախոսներին դիմելը հանգեցրեց Ույղուրական ազգային շարժման արմատականացմանը՝ ընդհուպ մինչեւ Հյուսիսային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում զինյալների շրջանում այդ թյուրքական ժողովրդի ներկայացուցիչների հայտնվելը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման եւ նրա նմանների շարքերում։ Այս ամենը, մեղմ ասած, թույլ է զուգակցվում ույղուր ազգայնականների՝ որպես «ազատության եւ ժողովրդավարության» քարոզիչների մասին քարոզչական հեքիաթների հետ։ Այնուամենայնիվ, Չինաստանի իշխանությւնները անգործ չեն նստել՝ ձեռնարկելով եռանդուն միջոցներ ույղուր բնակչության ինտեգրման համար՝ ներառյալ, ըստ երեւույթին, բավականին կոշտ միջոցներ անհաշտների դեմ (երկարատեւ բանտարկություն, հարկադիր աշխատանք, վերադաստիարակություն, կրոնական ծեսերի կատարման սահմանափակում եւ այլն):

Փորձելով ստանձնել լրատվական օրակարգը՝ չինացիները Ուրումչիում անցկացրեցին 6-րդ Համաշխարհային ԶԼՄ-ների գագաթնաժողովը, որում հավաքվել էին ավելի քան 500 մասնակիցներ ավելի քան 200 լրատվամիջոցներից՝ քննարկելու արհեստական ինտելեկտը, ինչպես նաեւ շարունակվող «ցեղասպանության» մասին արեւմտյան նարատիվը քննադատելու համար, որոնք կոչվեցին «հնարածին սուտ»: Միջոցառմանը մասնակցել են Reuters-ի եւ Associated Press-ի, Al Jazeera հեռուստաալիքի, ռուսական ՏԱՍՍ գործակալության, Մալայզիայի ազգային լրատվական գործակալության, Ղրղզստանի պետական լրատվական գործակալության, Հարավային Աֆրիկայի անկախ լրատվամիջոցների, հունգարական ATV-ի եւ լրատվամիջոցների ղեկավարները: Չինաստանի համար բարեկամ երկրների կառույցները կազմակերպել են Չինաստանի «Սինհուա» լրատվական գործակալությունը եւ Սինցզյան շրջանային կառավարությունը: Արձագանքելով ույղուրների դեմ «բհալածանքների» մասին թշնամական քարոզչական շահարկումներին՝ Սինցզյան կոմունիստական կուսակցության մասնաճյուղի քարտուղար Մա Սինգրուն հայտարարեց «Աշխարհի հակաչինական որոշ ուժեր անտեսում են փաստերը, անիմաստ կեղծիքներ են ստեղծում, ինչպիսիք են «ցեղասպանությունը» եւ «հարկադիր աշխատանքը» Սինցզյանում, Չինաստանում, եւ չարամտորեն միակողմանի պատժամիջոցներ են սահմանում․․․ »: Չինաստանի հակառակորդների հիմնական նպատակն է տարածաշրջանի բոլոր էթնիկ խմբերի ժողովուրդներին ներքաշել աղքատության եւ հետամնացության մեջ, այնուհետեւ դավադրություն իրականացնել՝ «Սինցզյանն օգտագործել Չինաստանը վերահսկելու համար... Սինցզյանում մարդու իրավունքների ոտնահարման պատմությունը հիմնված է կեղծ տեղեկատվության վրա եւ ծառայում է զուտ քաղաքական նպատակների»»

Զարմանալի չէ, որ Չինաստանը շահագրգռված է օգտագործել արհեստական ինտելեկտի հնարավորությունները (համաժողովի թեմաները) իր նարատիվները տարածելու համար, իր հերթին հիմնավորում է Վաշինգտոնում Մարդու իրավունքների Ույղուրական նախագծի հետազոտությունների գծով տնօրեն Հենրիկ Շադզեւսկին։ Սակայն, կարծես, արեւմտյան քարոզչությունն այլեւս պատշաճ ազդեցություն չի ունենում նույնիսկ մահմեդական ակտիվիստների վրա: Այսպես՝ Պաղեստինի հեղափոխական խորհրդի (Ֆաթհ) անդամ Բասսամ Զաքարեն, որը գլխավորում էր մարտին Սուար այցելած պաղեստինցի եւ այլ արաբ քաղաքական գործիչների պատվիրակությունը, «Սինհուա» գործկալությանը տված հարցազրույցում ասել է՝ Արեւմուտքը «փորձում է ամեն ինչ օգտագործել Չինաստանի առաջընթացն ու զարգացումը խաթարելու համար» Սինցզյանում Պեկինի քաղաքականության դեմ զրպարտչական արշավի միջոցով։ Այս կապակցությամբ հետաքրքիր նշշել, որ վերոհիշյալ DER-ը պարզվեց, որ գրեթե միակ մահմեդական խումբն է, որը բացահայտորեն աջակցել է Իսրայելին 2023 թ-ի հոկտեմբերի 7-ից հետո: WUC-ի գործադիր կոմիտեի նախագահ եւ Ույղուրի մարդու իրավունքների ծրագրի (UHRP) գործադիր տնօրեն Օմեր Կանատը ավելի հեռուն է գնացել եւ հրապարակավ դատապարտել Իսրայելի կողմից տարօրինակ կերպով բաց թողնված ՀԱՄԱՍ խմբավորման գործողությւնները: Նմանապես, Կանադայում գրանցված «ույղուրների իրավունքների պաշտպանության նախագիծ» (URAP) իրավապաշտպան խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների բարբարոսական հարձակումները անմեղ իսրայելցիների վրա»: Բացի այդ, «ույղուրների համար արշավը», որը մտնում է WUC -ի կազմի մեջ, համերաշխություն հայտնելով ահաբեկչությունների զոհերի հետ, հայտարարել է՝ կազմակերպությունն աջակցում է հրեական պետությանըՄիեւնույն ժամանակ, Գազայում Իսրայելի գործողությունների հրահրած հումանիտար աղետը ոչ մի դատապարտման չի արժանացել ույղուրական «դեմոկրատների» կողմից, ինչը անհամաձայնություն է առաջացրել Թուրքիայում որոշ ակտիվիստների մոտ:

Մալայզիացի հեղինակների տվյալների համաձայն՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED) 2004 թ-ից ի վեր ստեղծվելուց ի վեր VUC-ին աջակցել է 5-6 մլն դոլարի չափով։ Գումարը փոխանցվել է նաեւ Արեւելյան Թուրքեստանի կրթության եւ համերաշխւթյան ասոցիացիայի առաջնորդ Հիդայեթ Օղուզջանին՝ նպատակ ունենալով ակտիվացնել հակաչինական հանրահավաքները՝ տարաձայնություններ սերմանելով Չինաստանի եւ Թուրքիայի միջեւ: NED-ը նաեւ ֆինանսավորել է ոմն Ռուշան Աբասին, որը կազմակերպւթյան ղեկավարն է անմիջապես Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջան Չինաստանի ինքնավար շրջանին՝ նպաստելով նրա հաճախակի այցելություններին Թուրքիա եւ աշխատել «Արեւելյան Թուրքեստանի ուժերի հետ՝ անկարգություններ հրահրելու համար»:

Բացի այդ, WUC-ն ավելի սերտ և խորը հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ում գործող սիոնիստական կազմակերպությունների հետ: 2023 թ-ի հուլիսի 10-ին նրանցից մեկը՝ Elis Wiesel Foundation for Humanity, հայտարարեց 550 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվության մասին երեք կազմակերպությունների՝ WUC-ին, UHRP-ին և Jewish World Watch-ին (JWW): Բացի այդ, ույղուր ակտիվիստ Օմար Կանատը ակտիվորեն մասնակցել է ԱՄՆ-ում մի քանի սիոնիստական կազմակերպությունների կազմակերպած միջոցառումներին: 2023 թ-ի հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման օրը, նա երեւաց Վաշինգտոնում  Adas Iս Israel Congregation միաբանության կազմակերպած ընդունելության ժամանակ։ Իսկ 2023 թ-ի հոկտեմբերի 25-ին նույն Կանատը մասնակցել է իսրայելամետ Լանտոս հիմնադրամի կողմից կազմակերպված Basic Rights Award մրցանակբաշխությանը։

Քարոզելով «ույղուրների ցեղասպանության» մասին նարատիցը՝ լոբբիստները ձգտում են մահմեդական հասարակության աճող վրդովմունքը Նեթանյահուի ռեժիմի հանցագործություններից ուղղել դեպի Չինաստան: Նույն կերպ, ինչպես նախկինում, Արեւմուտքի համար տխրահռչակ «ույղուրական հարցը» Չինաստանի վրա ճնշման գործիք է եւ օգտագործվում է հատուկ ծառայությունների կողմից իսլամիստական խմբավորումների ապակառուցողական գործունեության մեջ ահաբեկչություններ հրահրելու համար։ Ուշադրություն է հրավիրում եւ բացահայտ թողտվություն տալիս Արեւմուտքի եւ Թուրքիայի հետ սերտորեն կապված բոշնյակյան իշխանությունների հակաչինական ակցիաներին, մինչդեռ Սերբիան ակտիվորեն զարգացնում է կապերը Չինաստանի հետ՝ դրանում հակակշիռ տեսնելով այն ուժերին, որոնք ձգտում են, եթե ոչ վերացնել, ապա գոնե նվազագույնի հասցնել Բոսնիայի եւ Հերցեգովինայի կազմում Սերբիայի հանրապետության ինքնավար իրավունքները ներկայիս ձեւաչափով։

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի