|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ ՌԴ-ն արդեն պատրաստել է Արևմուտքի պատժամիջոցների պատասխան փաթեթը: Այն ենթադրում է ավտոմեքենաների և թեթև արդյունաբերության արտադրանքի որոշ տեսակների ներմուծման սահմանափակում. գրում է РИА Новости-ն:
«Մենք ունենք մի շարք ոչ գյուղատնտեսական ապրանքներ, որ մեր, առաջին հերթին` եվրոպական գործընկերներն ավելի շատ են կախված Ռուսաստանից, քան Ռուսաստանը նրանցից: Դա վերաբերում է, օրինակ, մեքենաների ներմուծմանը, առաջին հերթին` օգտագործված մեքենաների, թեթև արդյունաբերության որոշ տեսակի ապրանքներին, որոնք մենք արդեն ինքներս կարող ենք արտադրել: Ոչ բոլոր, սակայն` հագուստի որոշակի տեսակներին»,- ասել է նա: