|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ճապոնիան օգնել է Միացյալ Նահանգներին և Բրիտանիային՝ ճնշում գործադրել Չինաստանի վրա: Տոկիոն գաղտնի փոխանցել է Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի մուսուլմանների ճամբարների ու բանտերի մասին տվյալները արևմտյան հետախուզական ծառայություններին. գրում է Kyodo-ն՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հենց այս տվյալների հիման վրա է Վաշինգտոնը մարդու իրավունքների ոտնահարման մեղադրանքների ներկայացրել և հետագայում պատժամիջոցներ կիրառել Պեկինի նկատմամբ: Աղբյուրներն ընդգծում են, որ Ճապոնիան ՍՈՒԻՇ-ի մասին տեղեկատվություն է տրամադրել մեկ պայմանով՝ Արևմուտքը հրապարակավ հղում չի անի աղբյուրներին:
Ըստ լրատվամիջոցի՝ այս տեղեկատվության փոխանցումը ցույց է տալիս ճապոնական հետախուզության և «Հինգ աչք» դաշինքի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետախուզական ծառայությունների համագործակցության ամրապնդումը: Հրապարակումը հիշեցնում է, որ Տոկիոն դեռ ձգտում է պահպանել բարեկամական հարաբերությունները Պեկինի հետ՝ որպես ամենամեծ առևտրային գործընկերոջ, միևնույն ժամանակ չվատթարացնելով հարաբերությունները իր անվտանգության դաշնակից Վաշինգտոնի հետ: