Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
2024 թ-ին երկկողմ ապրանքաշրջանառությունը նախանցած տարվա համեմատ աճել է 17% - ով՝ կազմելով 1,92 մլրդ դոլար, ինչը ՉԺՀ-ին չորրորդ տեղն է գրավել Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների շարքում։ Միջոցառման արդյունքներից մեկը Չինաստանի շուկայում վրացական մեղրի առաջխաղացման թույլտվությունն էր։ Առաջիկա ամիսներին կավարտվեն բանակցւթյունները չինական շուկայում նաեւ թռչնամսի տեղակայման վերաբերյալ, ինչը կովկասյան երկրի համար կսկսի սելեստիալ արտադրության անծայրածիր շուկա արտահանումը, որի նկատմամբ մեծ պահանջարկ կա: Չինաստանի պատվիրակության ղեկավարին հրավիրել են Մետաքսի ճանապարհի 5-րդ համաժողովին, որը պետք է տեղի ունենա Թբիլիսիում հոկտեմբերի 22-23-ը:
Ավելի վաղ՝ մարտի վերջին, Վրաստանի Ազգային բանկի եւ ՉԺՀ Ժողովրդական բանկի ղեկավարները ստորագրել էին երկկողմ համագործակցության մասին հուշագիր, որը նախատեսում է սերտ համագործակցություն ֆինանսական միջավայրում, առեւտրային եւ գործարար հարաբրությունների զարգացում՝ համակարգային ռիսկերի նվազեցման նպատակով, ֆինանսական կայունության ամրապնդում, փոխգործակցություն դրամավարկային քաղաքականության ոլորտում, տեղեկատվության փոխանակում ֆինանսական տեխնոլոգիաների, վճարային համակարգերի ոլորտում եւ արժեթղթերի շուկայի զարգացում: Իսկ մարտի 18-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին հանդիպել է Թբիլիսիում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի հետ՝ քննարկելու երկկողմ ռազմավարական գործընկերությունը: Ազատ առեւտուրը, ռազմավարական գործընկերությունը եւ առանց վիզայի ռեժիմը նպաստում են վրաց-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը, մարդկանց միջեւ շփումների ամրապնդմանը, գործարար կապերի եւ տնտեսական համագործակցության ամրապնդմանը, նշել է պետության ղեկավարը:
Վրաստանի եւ Չինաստանի միջեւ ակտիվորեն զարգացող վրաց-չինական քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային-հումնիտար եւ այլ կապերը հանգիստ չեն տալիս արեւմտյան վերլուծական կենտրոններին, որոնք մտահոգված են ազդեցության կորստով այնտեղ, որտեղ դեռեւս մի քանի տարի առաջ այն անսասան էր թվում: Ի սկզբանե 2012 թ-ին արեւմտամետ կարգախոսներով իշխանության հասած «Վրացական երազանք» կուսակցությունը (որից, ըստ էության, չի հրաժարվել) գնալով ավելի է կասկածվում չինական «միակուսակցական» քաղաքական համակարգը եւ Չինաստանի զարգացման մոդելը սեփական երկիր տեղափոխելու մեջ («Վրացական երազանքը» խորհրդարանում օրենք է նախաձեռնում, որը թույլ է տալիս դիմել Սահմանադրական դատարան՝ «Միասնական ազգային շարժումը» եւ «մյուս բոլոր արբանյակային կուսակցոթոյունները» հակասահմանադրական ճանաչելու խնդրանքով, հայտարարել է «Վրացական երազանքի» առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն): 2015 թ-ին Արդարադատության այն ժամանակվա նախարարը զեկուցեց միգրացիոն բարեփոխումների հաջողությունների մասին, որը 2014 թ-ին հանգեցրեց այցելուների հոսքի կտրուկ կրճատմանը, այդ թվում՝ Չինաստանից: Սակայն հետագայում եվրաինտեգրման ճանապարհին աննախադեպ հաջողությունների մասին աշխույժ զեկույցները փոխարինվում էին ավելի հավասարակշռված գնահատականներով եւ «ոչ արեւմտյան» արտաքին քաղաքական եւ տնտեսական գործընկերների որոնմամբ։ Նշանակալի իրադարձություն էր 2023 թ-ի ամռանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ռազմավարական քաղաքական եւ տնտեսական գործընկերության մասին հուշագրի ստորագրումը։ 61 այսպես կոչված պրոչինական աղբյուրի՝ 2024 թ-ի մարտին սոցիալական ցանցերում հետազոտությունը ցույց է տվել, որ ՉԺՀ-ի հետ սերտ հարաբերությունների հաստատումն ընկալվում է որպես «քաղաքական քայլ» եւ «Վրաստանի վրա ԱՄՆ-ի կողմից գործադրվող զգալի ճնշմանը» դիմակայելու միջոց, կարծես այստեղ ինչ-որ խռովարարեւ անբնական բան կա…
«Վրացկան երազանքի» օրոք Վրաստանը դարձել է տարածաշրջանում առաջին երկիրը, որը 2017 թ-ին ստորագրել է ՉԺՀ-ի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2018 թ-ին, ինչը նպաստել է 2018-2019-ականներին Վրաստանում գրանցված ՉԺՀ-ից ընկերությունների թվի զգալի աճին: 2012-2024-աններին Վրաստանում գրանցվել է 1893 ընկերություն ՉԺՀ – ից, իսկ միայն 2024 թժին՝ 291 նոր ընկերություն ՉԺՀ-ից։ Նախորդ կառավարությունների օրոք 1995-2012աններին Վրաստանում գրանցվել է ընդամենը 451 ընկերություն, որոնք հիմնադրվել են ՉԺՀ քաղաքացիների կողմից։ 2013 եւ 2024- ականներին ՉԺՀ-ն Վրաստանում ներդրել է մոտ 655 միլիոն դոլար, ինչը հինգ անգամ գերազանցում է ներդրումների ծավալը Վրաստանի նախորդ կառավարության օրոք (2003-2012), երբ ներդրվել էր ընդամենը 132 միլիոն դոլար:
«Վրացական երազանքի» օրոք երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե երեք անգամ։ 2012ին ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 640 մլն դոլար, որից 26 միլիոն դոլար բաժին է ընկել արտահանմանը, իսկ 614 մլն դոլար ներմուծմանը։ Մինչեւ 2024 թ-ին այդ թիվն աճել է մինչեւ 1,916 միլիարդ դոլար, որից 303 մլն. կազմել է արտահանումը, իսկ 1,613 մլրդ դոլար ներմուծում: 2024 թ-ից Վրաստանում նկտվում է ՉԺՀ քաղաքացիների հետքրքրության չափավոր աճ երկրի անշարժ գույքի շուկայի նկատմամբ։ Մասնավորապես, ըստ անշարժ գույքի տեղական փորձագետների լուսբանման՝ օտարերկրացիների շրջանում վրացական անշարժ գույքի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ռուսներն ու բելառուսները, ինչպես նաեւ չինացի ներդրողները:
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2024 թ-ին Վրաստանում ռեկորդային թվով այցելուներ են գրանցվել ՉԺՀ-ից՝ 88 583 մարդ, այն դեպքում, երբ 2012 թ-ին այցելուների թիվը 12 անգամ պակաս է եղել (7 633): ՉԺՀ-ից զբոսաշրջիկների թվի կտրուկ աճն առաջին հերթին կապվծ է նրա քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման, ինչպես նաեւ 2023 թ-ին սկսված երկու երկրների միջեւ ուղիղ ավիաչվերթների թվի ավելացման հետ։
Վրաստանի եւ ՉԺՀ-ի միջեւ հարաբերություններն ամրապնդվում են, այդ թվում՝ նոր համատեղ կազմկերպությունների ստեղծման շնորհիվ։ Հունվարին Թբիլիսիում ստեղծվել է Վրաստանի եւ Չինաստանի միջեւ տարածաշրջանային համագործակցության ասոցիացիան, որն ուղղված է վրացական եւ չինական բիզնես կամակերպությունների միջեւ նոր գործընկերային հարաբերություններին: Ավելի վաղ լույս էին տեսել վրաց-չինական բարեկամության ասոցիացիան եւ տնտեսական եւ մշակութային զարգացման վրաց-չինական կենտրոնը:
«Վրացական երազանքի» կառավարության խնդրանքով ՉԺՀ-ի ընկերությունները հարյուր միլիոնավոր ԱՄՆ դոլարների խոշոր ենթակառուցվածքային նախագծեր են իրականացրել: 2020 թ-ին Վրաստանում Լեհաստանի դեսպան Մարիուշ Մաշկեւիչը հարցադրում արեց՝ թե ինչու է Վրաստանը ՉԺՀ-ից ընկերւթյուններ հրավիրում ճանապարհների եւ թունելների կառուցման համար՝ հաշվի առնելով ԵՄ երկրներից ենթակառուցվածքային նախագծերի հիմնական ֆինանսվորումը: Երկրում ակտիվորեն աշխատում են ՉԺՀ-ի մի քանի խոշոր պետական ընկրություններ, որոնք ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներ եւ թունելներ են անցկացնում Կովկասի լեռներում, այդ թվում՝ Արեւելյան եւ Արեւմտյան Վրաստանը միացնող միակ մայրուղին: 2024 թ-ի ամռանը բացվել է չինական ընկերությունների կողմից կառուցված 1800 մետրանոց Ռիկոտի թունելն «Արեւելք-Արեւմուտք» մայրուղու վրա, ընդ որում՝ տեղացիներից ոմանք դժգոհություն են հայտնել այդ օբյեկտի որակից՝ այն համարելով «ոչ անվտանգ»։
2023 թ-ին եկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը նշանավորեց անցումը առավելապես տնտեսական համագործակցությունից դեպի ավելի լայն քաղաքական մերձեցում, որն ուժ ստացավ Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ: «Ստորագրելով ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր Միացյալ Նահանգների եւ Եվրամիության աշխարհաքաղաքական մրցակցի հետ՝ պաշտոնական Թբիլիսին Արեւմուտքին հստակ քաղաքական ազդանշան ուղարկեց այն մասին, որ այսուհետ նա բարեկամություն է անելու ոչ միայն Արեւմուտքի, այլեւ Արեւելքի հետ», – գրում են քաղաքացիական հագուստով ամերիկացի գուշակ վերլուծաբանները: «Գրծընկերության մասին համաձայնագրի տեքստը ենթադրում է հեռացում լիբերալ արժեքներից եւ ՉԺՀ-ի քաղաքական եւ տնտեսական համակարգի գերազանցության ճանաչում»։ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտք եւ ուղիղ չվերթներ է նախատեսում ՉԺՀ: 2024 թ-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննադատել էր Միացյալ Նահանգներին Վրաստանի քաղքացիների համար առանց վիզայի ռեժիմ չսահմանելու, ինչպես նաեւ օվկիանոսի այն կողմից ուղիղ ավիաչվերթների բացակայության համար։
Պեկինի հետ մերձեցումը «Վրացակն երազանքին» թույլ տվեց հավասարակշռել «արեւմտյան» արտաքին քաղաքական վեկտորը, որն ավելի ու ավելի խնդրահարույց է եւ, ինչպես ցույց տվեցին 2023-2024-անների իրադարձությունները, որն ուղղակիորեն սպառնում է երկրի ներքաղաքական կայունությանը։ «Վրացական երազանքը» լայնածավալ քարոզչական արշավ է սկսել տեղական ԶԼՄ-ներում, որպեսզի համոզի իբր արեւմտամետ «մեծամասնությանը» չին-վրացական բարեկամության առավելությունների մասին: Արդիականցման չինական տարբերակը առաջ է քաշվել որպես այլընտրանք այսպես կոչված լիբերալ արեւմտյան կառավարման մոդելի. Կառավարամետ ԶԼՄ-ների կողմից նկարվում է ՉԺՀ-ի կերպարը՝ որպես հնագույն քաղաքակրթություն ունեցող երկիր, աշխատասեր եւ բարեկամ Վրաստան, հուսալի գործընկեր, որը կարող է փոխարինել Եվրամիությանը որպես Վրաստանի ռազմավարական դաշնակից, «համաշխարհային առաջնորդ» Սի Ցզինպինի հետ։ «Պրոչինական» քարոզչությունն օգտագործում են այսպես կոչված ռուսամետ եւ ուլտրաաջ խմբեր, ինչպիսիք են «ժողովրդակն իշխանութույնը», «Եվրոպական սոցիալիստները», «Վրաստանն առաջին հերթին», Alt-Info-ն, ինչպես նաեւ առանձին հասարակական գործիչներ։
2023 թվականին՝ նախքան ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը, վրացական սոցիալկան ցանցերում եւ լրատվամիջոցներում «պտտվեց» մի տեսանյութ, որում չինական մանկական երգչախումբը վրացերեն երգ է երգում։ Պետական գործակալոթյուններն ավելի ու ավելի են գնում չինական արտադրության անվտանգության տեսախցիկներ, որոնք, իբր, կարող են սպառնալիք ներկայացնել կիբերանվտանգության եւ տեղեկատվության արտահոսքի համար, քանի որ դրանցից մի քանիսը կարգավորվում են ՉԺՀ ազգային հետախուզության մասին օրենքով: Վրացական ոչ կառավրական կազմակերպությունների տվյալներով՝ չինական արտադրության տեսահսկման տեսախցիկների խոշորագույն գնորդը Վրաստանի ԿԸՀ-ն է, որն անապացուցելիորեն մեղադրվում է 2024ի հոկտեմբերյան խորհրդարանական ընտրությունների որոշ «կեղծիքների» մեջ՝ ներառյալ ընտրատեղամասերում հսկողության տեսախցիկների օգտագործումն «ընտրողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար»։ Ընտրությւոններից մի փոքր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռք է բերել չինական արտադրության հսկողության տեսախցիկներ՝ ընդհանուր 1 694 368 լարի (610 632 դոլար) արժողությամբ: Ավելին, «սխալ» տեսախցիկները (օh, սարսափ!) տեղադրվել են Թբիլիսիի կենտրոնական պողոտաներում՝ հակակառավարական ցույցերի մասնակիցներին բացահայտելու համար։
Զարգանում են նաեւ կրթամշակութային կապերը՝ ի նշան ընդդիմախոսների բուռն դժգոհության։ 2023 թ-ի հուլիսին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կրթական ոլորտում որոշվել է Վրաստնի տարրական եւ միջին դասարանների աշակերտներին ավելի ակտիվ սովորեցնել չինարեն։ Կրթության նախարարի խոսքով՝ կհաստատվի չինարենի՝ որպես երկրորդ օտար լեզվի ստանդարտը (ընտրության համար առաջարկվում է 5-րդ դասարանից), որից հետո կսկսվի համապատասխան կրթական ռեսուրսների մշակումը: Ավելի վաղ՝ փետրվարին, հայտարարվել էր երկու երկրներում տրված դիպլոմների եւ հավաստագրերի փոխադարձ ճանաչման մասին հմաձայնագրի նախապատրաստման մասին: Հատկանշական է՝ Վրաստանում առաջին Կոնֆուցիուսի ինստիտուտը ստեղծվել է դեռեւս 2010 թ-ին (Այսինքն՝ դեռեւս Սահակաշվիլիի օրոք) երկրի հայտնի մասնավոր համալսարաններից մեկում՝ Թբիլիսիի Ազատ համալսարանում։ Առաջին ինստիտուտի բացմանը հաջորդեցին մյուսները, ինչը մտահոգություն առաջացրեց արեւմտամետ հանրության կողմից։ 2020 թ-ին տագնապ է հնչել՝ ՉԺՀ-ն սկսել է ակտիվորեն գումար ծախսել վրացի երիտասարդների ներգրավման եւ ուսանողների կրթաթոշակների վրա՝ ՉԺՀ-ի համալսարաններում սովորելու համար, հասեք՝ «չինացի կոմունիստները» գալիս են:
Զարգանում են նաեւ միջտարածաշրջանային կապերը։ Այսպես, մարտի 31-ին Ռուսթավի քաղաքը եւ չինական Շաոգուանը ստորագրել են Բարեկամության հուշագիր, որն ուղղված է համագործակցության զրգացմանը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում տեղեկատվության եւ փորձի փոխանակմանը, եւ սա նման բնույթի միակ օրինակը չէ: Վաշինգտոնն ու Բրյուսելը երկրորդ պլան մղելով՝ Թբիլիսին ձգտում է ավելի հավասարակշռված արտաքին քաղաքական կուրսի, որը կարող է երաշխավորել գոնե հարաբերական ներքին կայունությունը ներկա բարդ ժամանակներում։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի