կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-01 14:18
Մշակույթ

Սարաեւոյում` Ցեղասպանության մասին. լինելու են Թուրքիայի ներկայացուցիչներ

Սարաեւոյում` Ցեղասպանության մասին. լինելու են Թուրքիայի ներկայացուցիչներ

Հունվարի 29-ին Բրյուսելում տեղի է ունեցել կլոր սեղան` ԵՄ առաջատար մի քանի փառատոների մասնակցությամբ:  «Երեւանյան հեռանկարներ» փառատոնը նույնպես հրավիրվել էր Բրյուսել` մասնակցելու ամենամյա կլոր սեղանին:

 

Լրագրողների հետ զրույցում փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ կարծես երկնային պարգեւ լիներ այն, որ Հայաստանը ոչ միայն մասնակցեց այդ միջոցառմանը, այլ նաեւ ելույթի հնարավորություն ունեցավ:

 

«Կլոր սեղանին մասնակցում էին աշխարհի լավագույն 20 փառատոների ղեկավարները, ինչպես նաեւ Կրթության, մշակույթի, բազմալեզվության եւ երիտասարդության հարցերով եվրակոմիսար Անդրուլա Վասիլիույը: Ի դեպ, մեկ ամիս անց Սարաեւոյում նույն թիմը պատրաստվում է անդրադառնալ Ցեղասպանության թեմային: Հավաքին ներկա կլինեն նաեւ Թուրքիայում իրականացվող 7 փառատոների ղեկավարներ, որոնք ստիպված կլինեն ինչ-որ բան պարզաբանել»,-ասաց Ռոստոմյանը:

 

Հաջորդ տարի աշխարհի լավագույն 20 փառատոների նախագահների ժողովը տեղի է ունենալու Հայաստանում: