կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-26 17:31
Աշխարհ

ԱՄՆ-ն կարող է Չինաստանին մեղադրել ույղուրների ցեղասպանության մեջ

ԱՄՆ-ն կարող է Չինաստանին մեղադրել ույղուրների ցեղասպանության մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Չինաստանում ույղուր մուսուլմանների դեմ «սադրանքները» «ցեղասպանություն» որակել: Այս մասին հայտնում է Politico– ն՝ վկայակոչելով Սպիտակ տանը իր աղբյուրներին:

«Ույղուրների ցեղասպանության» ճանաչման վերաբերյալ միջգերատեսչական քննարկումները գտնվում են վաղ փուլում: Դրանց մասնակցում են Պետդեպարտամենտի, Ազգային անվտանգության նախարարության և Սպիտակ տան ներքո գտնվող Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ. հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ պարբերականի՝ եթե նրանք չհանգեն «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման վերաբերյալ կոնսեսուսի, ԱՄՆ վարչակազմը կմեղադրի Չինաստանի իշխանություններին Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում (XUAR) «մարդկության դեմ ուղղված հանցագործությունների» կամ «էթնիկ զտումների» մեջ: Վերջին ամիսներին իրավապաշտպանները և ԱՄՆ Կոնգրեսի անդամները բազմիցս խնդրել են կառավարությանը շրջանում տիրող իրավիճակը ճանաչել որպես ցեղասպանություն: Ինչպես նշում է թերթը, այս քայլը կարող է կտրուկ սրել լարվածությունը Պեկինի հետ հարաբերություններում:

Պետդեպարտամենտը ոչ հաստատել, ոչ հերքել է այդպիսի քննարկումների մասին տեղեկատվությունը: «Մենք քրտնաջան աշխատում ենք խրախուսելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը՝ վերջ տալու Սինցզյանում մարդու իրավունքների ոտնահարմանը, և մենք անընդհատ գնահատում ենք տարբեր միջոցառումները», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գծով պաշտոնյան:

Նշենք, որ արևմուտքը մեղադրում է Չինաստանին երկրում ույղուր թյուրքերի նկատմամբ հետապնդումների և նրանց ճամբարներում կենտրոնացնելու մեջ, որտեղ, իբր, «լվացվում են» ույղուրների ուղեղները։