կարևոր
448 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-11 12:30
Հասարակություն

Վերջին վարկերը, որ վերցրել եք, ի՞նչ օբյեկտիվ չափանիշներով կգնահատեք՝ շուկան մեր մոտ զարգացե՞լ է, թե՝ ոչ․ Արթուր Խաչատրյան

Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կարգավորման ոլորտում առկա որոշ խնդիրները լուծելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքների նախագծերում: Առաջարկը քննարկվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների մեծ մասը ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս են, ինչի արդյունքում ԿԲ-ն հնարավորություն չունի ֆոնդերի և ֆոնդերի կառավարիչների նկատմամբ իրականացնել պատշաճ վերահսկողություն: Ոչ հրապարակային ֆոնդ կարող է կառավարել ցանկացած անձ, այդ թվում` ֆիզիկական, առանց որևէ թույլտվության կամ լիցենզիայի: Ընդ որում, կառավարիչների նկատմամբ որևէ պահանջ սահմանված չէ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշեց, որ օրենքների նախագծերի փաթեթով կսահմանվեն ֆոնդի գրանցման ընթացակարգը, տեսակները, ֆոնդի կառավարչի պարտականությունները, ակտիվների տարանջատումը, ինչպես նաև լուծարման ու դադարեցման հիմքերը:

Ներկայացված նախագծի վերաբերյալ դիտարկումներն արեց «Հայաստան» խմբակցության պատգամաովր Արթուր Խաչատրյնաը։

«Ձեր ասած թվերը ոչինչ է՝ համեմատած Բորսայի կորպորատիվ ընդհանուր ծավալին: Որոշակի սահմանափակումներ դնելը արդյո՞ք կնպաստի ֆոնդերի զարգացմանը, թե՞ հակառակ ազդեցություն կունենա:

Երբ 90-ականների վերջին արժեթղթերի հանձնաժողով փորձեցին ստեղծել , բոլոր բաժնետիրական ընկերությունները փակվեցին, բորսան չգործեց, բաժնետիրական ընկերներությունների քոքն էլ չորացավ, ռիսկ չկա՞, որ նույն պատմությունը կկրկնվի»,-նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։