|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՀՀ ՔՕ-ով ինչպե՞ս կբնութագրեք Նիկոլ Փաշինյանի երեկվա վարքագիծն ԱԺ-ում՝ անհանդուրժողականությունը, սպառնալիքները պաշտոնատար անձանց՝ ԱԺ պատգամավորների նկատմամբ։ Այս մասին գլխավոր դատախազին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում և քաղաքական գնահատականներ չի տալիս»,- արձագանքեց Աննա Վարդապետյանը։
Ի պատասխան պատգամավորը նշեց. «Տիկին դատախազ, ես չթվարկեմ այն հոդվածները, որոնք կան ՔՕ-ում, բայց Դուք այլևս վարչապետի օգնականը չեք, դուք ՀՀ գլխավոր դատախազն եք։ Ասեմ, որ այդ համազգեստը Ձեզ շատ սազում է։ Ես Ձեզ կհորդորեի՝ դուրս գալ նախկին կարգավիճակից, որովհետեւ նույն ՔՕ-ում կան հոդվածներ՝ պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու մասին»:
Մանրամասն՝ տեսանյութում