|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Աժ նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, ասելով որ Հայաստանում հազարավոր գյուղացիական տնտեսություններ բանկային տոկոսների տակ «ճկռած են», և նման պայմաններում սուր է դրված բնական աղետներից տուժած գուղացիական տնտեսությունների հարցը:
«Բանկերը զիջումների չեն գնում, դա հայտնի է, ուրեմն ի՞նչ է պատրաստվում ձեռնարկել ԿԲ-ն, բնական աղետներից տուժած գյուղացիական տնտեսությունների համար` տոկոսադրույքները սառեցնելու առումով, ի՞նչ է, կսնանկանաք՞»,- հարցրեց Տիգրան Ուրիխանյանը: Արթուր Ջավադյանը նշեց, որ բանկերն ունեն մեկ միլոն հաճախորդներ, որոնք ունեն ավանդներ, ու խնդիր կա հատուցել այդ ավանդները:
«Իսկ ո՞վ է հատուցելու այդ մարդկանց ավանդները, բանկերի քաղաքականությունը բաղկացած է նաև պարտավորությունների մասով:Բազմաթիվ բաժնետերեր ունենք, մենք չենք կարող հաշվի չառնել նրանց շահերը, և սառեցնելով տոկոսադրույքները մենք կարող ենք պրոբլեմներ ունենալ այդ նույն զանգվածի հետ»,- ասաց ԿԲ նախագահը` հավելելով, որ ԿԲ-ն փորձում է ցուցաբերել ինդիվիդուալ մոտեցում: Նա նշեց, որ վերջին ցրտահարությունից տուժած 47 հազար գյուղացիական տնտեսություններին վարկ է տրամադրվել տաս տոկոս են կամ դրանից ցածր տոկոսադրույքներով: